ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բարելավվել է «Ակնթարթային» սպառողական վարկի և քարտային վարկային գծերի պայմանները

18.04.2013


Զարգացման Հայկական Բանկը, առաջնորդվելով վարկային ծառայությունները հանրության ավելի լայն զանգվածներին հասանելի դարձնելու սկզբունքով, բարելավել է իր «՚Ակնթարթային» սպառողական վարկի և քարտային վարկային գծերի պայմանները: Բանկը տրամադրում է «Ակնթարթային» սպառողական վարկեր մինչև 5 տարի մարման ժամկետով, մինչև 7 մլն ՀՀ դրամ, 22% տարեկան տոկոսադրույքով, և  արտարժութային քարտային վարկային գծեր մինչև 5 տարի մարման ժամկետով, մինչև 7 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթ, 18% տարեկան տոկոսադրույքով: Վարկերի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ վարկի գումարը հաճախորդին տրամադրվում է հաշված օրերի ընթացքում:

«Ակնթարթային» սպառողական վարկի և արտարժութային քարտային վարկային գծի մի շարք առավելություններից հատկանշական է հատկապես այն, որ վարկերը տրամադրվում են առանց եկամուտների և վարկի նպատակի հիմնավորման, գրավադրվող անշարժ գույքի գնահատման ծախսեր և ապահովագրում չի պահանջվում:

Զարգացման Բանկը, նպատակ ունենալով աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը բոլոր հնարավոր ուղղություններով, շարունակում է բարելավել մատուցվող բանկային ծառայությունների պայմանները և համալրել դրանց շարքը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x