ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 7 մլն դոլար վարկային ռեսուրս է ներգրավել Սևծովյան առևտրի և զարգացման բանկից

18.04.2013


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) հետ ստորագրել է 7 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Վարկը կուղղվի արտադրության, առևտրի, ծառայությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի բիզնես ծրագրերի իրականացմանը` տնտեսվարողների համար ապահովելով մատչելի և մրցունակ պայմաններ: Այս միջոցները բիզնեսի ներկայացուցիչներին կտրամադրվեն մինչև 5 տարի մարման ժամկետով, տարեկան 12-14 տոկոս դրույքաչափով:

Ի դեպ, սա Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ համագործակցության առաջին ծրագիրն է: Միկրո և փոքր բիզնեսի վարկավորման ոլորտում դիրքավորված ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՍԱԶԲ-ի հետ համագործակցության շնորհիվ առավել կընդլայնի այս ոլորտի վարկային պորտֆելը:

Նշենք, որ բանկի ակտիվները 2013թ. առաջին եռամսյակում տարեսկզբի համեմատությամբ աճել են 1.6%-ով և կազմել 115,5մլրդ ՀՀ դրամ: Վարկային ներդրումներն աճել են 7.1%-ով` կազմելով 57.5մլրդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդներից ներգրավված ժամկետային ավանդները` 14.5%-ով` կազմելով 23.1մլրդ ՀՀ դրամ: 2013 թվականի մարտի 31-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ընդհանուր կապիտալը կազմել է` 17.4մլրդ, պարտավորությունները` 98.1 մլրդ ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով բանկի զուտ շահույթը կազմել է 729մլն ՀՀ դրամ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x