ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Պրոպարկո Զարգացման ֆինանսական գործակալությունը Ամերիաբանկին $15 մլն է վարկ է տրամադրելու

18.04.2013


Պրոպարկոյի կողմից սա առաջին ֆինանսական ներդրումն է Հայաստանում և երկրորդը` Անդրկովկասի ամբողջ տարածաշրջանում: Պրոպարկոյի կողմից պայմանագիրը ստորագրեց ներդրումների գծով փոխտնօրեն Ժերոմ Բերտրան-Արդին, իսկ հայկական կողմից` Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն Անրի Ռենոն:

Վարկն ուղղվելու է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտի և սննդի վերամշակման փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

Այսօր գյուղատնտեսությունն առանցքային դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման համար: Պրոպարկոյի և Ամերիաբանկի համագործակցության արդյունքում երկարաժամկետ ֆինանսավորման նոր հնարավորություններ կստեղծվեն սննդամթերքի վերամշակման փոքր և միջին ձեռնարկությունների համար, ինչն էական նշանակություն կունենա Հայաստանի շուկայական տնտեսության զարգացման ու զբաղվածության մակարդակի բարձրացման համար:

Ժերոմ Բերտրան-Արդին նշեց. «Հայաստանում իր այս առաջին նախագծի շրջանակներում Պրոպարկոն հպարտ է աջակցել Ամերիաբանկին` դինամիկ աճի ռազմավարություն ունեցող առաջատար ֆինանսական մի հաստատության, որը նաև աջակցում է գյուղատնտեսության հատվածին: Գյուղատնտեսությունը Պրոպարկոյի` Անդրկովկասում, և մասնավորապես Հայաստանում իրականացվող նախագծերի հիմնական ոլորտն է: Մենք որպես գործընկեր ընտրեցինք Ամերիաբանկը` հաշվի առնելով նրա դիրքը շուկայում, ֆինանսական կայուն ցուցանիշները, բանիմաց ղեկավարությունը և համագործակցությունը միջազգային ֆինանսական հաստատությունների հետ»:

«Ես ողջունում եմ Պրոպարկոյի մուտքը Հայաստան: Ամերիաբանկը բարձր է գնահատում Պրոպարկոյի հետ նոր գործընկերական հարաբերությունների ստեղծումը, որը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել Բանկի վարկային պորտֆելը և ավելացնել ՓՄՁ, մասնավորապես գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտներում աշխատող ընկերությունների վարկավորման ծավալները` հաշվի առնելով, որ նշված ոլորտներն ազգային տնտեսության հիմնական շարժիչ ուժերն են: Ֆինանսավորման նոր միջոցների ներգրավումը ՓՄՁ-ներին թույլ կտա գործունեության հետագա զարգացման համար ստանալ երկարաժամկետ ֆինանսավորում, ինչպես նաև բարձրացնել իրենց մրցունակությունը»,-նշեց Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Պրոպարկոյի մասին

Պրոպորկան զարգացման ֆինանսական կազմակերպություն է, որի սեփականատերերն են Ֆրանսիական զարգացման գործակալությունը (AFD), ինչպես նաև պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ Ֆրանսիայի հյուսիսային և հարավային շրջաններից: Պրոպարկոյի առաքելությունն է զարգացող երկրներում մասնավոր ներդրումների խրախուսումը աճի և կայուն զարգացման ապահովման և հազարամյակի զարգացման նպատակների իրագործման նպատակով: Պրոպարկոն ֆինանսավորում է տնտեսապես իրագործելի և մրցունակ, սոցիալապես արդար և ֆինանսապես շահութաբեր նախագծեր: Պրոպարկոն հանդիսանում է աշխարհում զարգացման երկկողմանի ֆինանսավորման առաջատար կազմակերպություններից մեկը, որը ներդրումներ է կատարում չորս մայրցամաքներում` զարգացող, ինչպես նաև աղքատ երկրներում (մասնավորապես Աֆրիկայում) և ղեկավարվում է բնապահպանական և սոցիալական պատասխանատվության բարձր չափանիշներով:

Լրացուցիչ տեղեկությունների համար ալցելել : www.proparco.fr:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

Մանրամասն տեղեկությունների համար այցելել www.ameriabank.am:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x