ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկը նախաձեռնել է հարուցել քրեական գործ

18.04.2013


2011 թվականի հոկտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկն երկրի բնակչությանն է առաջարկում ապառիկ վարկավորման ծառայություններ (ֆիզիկական անձանց վարկավորում` ապառիկ տարբերակով կենցաղային իրեր ձեռք բերելու համար), և այդ նախագծի շրջանակներում մինչ օրս Բանկը կնքել է պայմանագրեր Հայաստանի տարածքում գործունեություն ծավալող և, մասնավորապես, համակարգչային և կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող բազմաթիվ ընկերությունների հետ:

Ընկերությունների հետ կնքած պայմանագրերի համաձայն ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկավորում է ֆիզիկական անձանց, որոնք ցանկանում են ապառիկ ձեռք բերել իրեր պայամագրով նախատեսված պայմաններով: Պայմանագրի պայմանների համաձայն վարկի տրամադրման դեպքում ձեռք բերված իրը համարվում է վարկի ապահովվածության միջոց: Իսկ ընկերություն-վաճառողը պարտավորվում է տվյալ պայմանագրի գործողության ընթացքում պահպանել վարկի տրամադրման, պայմանագրի կնքման և այլ պայմանները: Բանկի կողմից իրականացված ստուգումների արդյունքոմ պարզվել է, որ ԱՁ Ավետիս Կապուտիկյանը, որը վաճառում է համակարգչային տեխնիկա ք. Երևան Գարեգին Նժդեհ 12 հասցեում և համագործակցում է Բանկի հետ խախտել է բանկի հետ կնքված համապատասխան պայմանագիրը, ինչպես նաև հնարավոր է ներգրավված է եղել հանցավոր գործունեության մեջ:

Այդ կապակցությամբ և հաշվի առնելով այն փաստը, որ նման գործողությունները հանգեցնում են բարձր ռիսկայնության, շատ վտանգավոր են ՀՀ բանկային համակարգի համար, հասարակական մեծ վտանգ է ներկայացնում ՎՏԲ-Հայաստան Բանկը դիմել է իրավապահ մարմիններին հանցագործության կատարման մեջ ներգրավված այլ անձանց պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:  

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x