ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ոսկու համաշխարհային գինը ռեկորդային տեմպերով նվազում է

16.04.2013


Ոսկու համաշխարհային գինը նվազել է ռեկորդային չափերով` մեկ ունցիայի համար կազմելով 1,395 ԱՄՆ դոլար: Պատճառը ֆինանսատնտեսական ճգնաժամի նոր ալիքի կամ ներկա ճգնաժամի խորացման վտանգն է: Վերջին երկու տարիների ընթացքում սա ամենացածր գինն է, գրում էէ BBC-ն:

Ներդրողները ոսկին հիմնականում օգտագործում են ինֆլյացիայի դեմ պայքարելու համար, քանի որ այն արժեզրկում է կանխիկ փողը: Սակայն այսօր ֆինանսիստները սպասում են ԱՄՆ դաշնային պահուստային ռեզերվի քանակական մեղմացման քաղաքականության հակառակ զարգացման: ԱՄՆ-ի մոնետար քաղաքականության խստացման հետևանքով փողի գինը կբարձրանա, որի հետևանքով էլ ոսկու գինը կնվազի: Ահա և այդ սպասումների հետևանքով ոսկու գինը հասել է ռեկորդային ցածր գնի:

Այլ ապրանքային ակտիվների գները, մասնավորապես, նավթի և գազի, նույնպես նվազում են: Չինաստանի տնտեսությունն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 7.7%-ով, ինչը հիասթափեցրել է ներդրողներին: Նրանք կարծում են, որ հումքի և ոսկու գները Չինաստանի տնտեսական ցածր տեմպերի պատճառով կսկսեն նվազել:

Brent տեսակի նավթի գները 1 բարելի դիմաց նվազել են և կազմում են $101-ից պակաս: Նավթահումքի գները վերյին մեկուկես տարվա ընթացքում նվազել են ռեկորդային չափերով, իսկ ալյումինի գները նվազել են հասնելով վերջին 3.5 տարվա մեջ ամենացածր գինը:

Նախորդ շաբաթ Կիպրոսը հայտարարել էր, որ պատրաստվում է վաճառել երկրի ոսկու պաշարները, ինչը նույնպես ոսկու գնի նվազան պատճառ դարձավ: Մասնագետները հայտնել են, որ հնարավոր է` Եվրոպայի մնացած պրոբլեմային երկրները, մասնավորապես Իսպանիան և Իտալիան, նույնպես հետևեն Կիպրոսի օրինակին, որպեսզի կարողանան ինչ-որ չափով դուրս գան ճգնաժամային իրավիճակից:

UBS Wealth Management ընկերության վերլուծաբան Դոմինիկ Խնայդերը կարծում է, որ ԵՄ-ի խնդիրները ոսկու գնի անկման գլխավոր պատճառը չեն: «Մենք հիմա ականատես ենք ոսկու` խուճապային վաճառքների, որը հրահրել է ԱՄՆ Դաշնային պահուստային ռեզերվը, որպեսզի իրագործի քանակական մեղմացման քաղաքականությունը»,- հայտնել է վերլուծաբանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x