ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկը սկսել է Visa չիպային քարտերի թողարկումը

16.04.2013


Յունիբանկը սկսել է թողարկել Visa չիպային քարտեր սեփական պրոցեսինգային կենտրոնի միջոցով: Պրոցեսինգային կենտրոնի գործարկումն ու չիպային քարտերի թողարկումը թույլ կտա բանկին էապես մեծացնել քարտերի էմիսիայի ծավալը, բարձրացնել անվտանգության մակարդակը և բարելավել քարտերի սպասարկման որակը:

Չիպային քարտերի վրա առկա է հատուկ միկրոպրոցեսոր, որն ապահովում է առավել մեծ ծավալով տեղեկատվության գրանցում և պաշտպանվածություն: Յունիբանկի չիպային քարտերի ևս մեկ առավելությունն է դրանց մուլթիարժութային լինելը, ինչը ենթադրում է տարբեր արժույթներով մի քանի հաշիվների ամրագրում հիմնական քարտին: Մուլթիարժութային քարտերը հաճախորդների համար շահավետ են անհրաժեշտ պահին ցանկացած արժույթի կիրառման հնարավորության առումով:

Յունիբանկը կներդնի նաև ակտիվ ֆրոդ-վերահսկողության համակարգ, որն ավտովմատ կերպով կվերհանի կասկածելի գործարքները և ինքնուրույն, արհեստական ինտելեկտի հիման վրա, որոշումներ կընդունի: Կասկածելի գործարք հայտնաբերելու դեպքում քարտը կարգելափակվի, իսկ համակարգը sms հաղորդագրություն կուղարկի հաճախորդին, որ նա հաստատի գործարքը, և միայն պատասխան ստանալուց հետո քարտը նորից կակտիվանա: Այդ կերպ ֆրոդ-վերահսկողության համակարգը հանդես է գալիս որպես հերթապահ օպերատոր շուրջօրյա ռեժիմում:

Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է ցանկացած դասի Visa չիպային քարտեր, այդ թվում VISA Infinite, որոնք ներառում են կոնսյերժ ծառայություն: Այն է` ավիատոմսերի, հյուրանոցների, մշակութային միջոցառումների տոմսերի պատվիրում, փաստաթղթերի, նվերների առաքում և այլն:

Քարտային բիզնեսի զարգացումը Յունիբանկի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկն է: Ներկայումս բանկի կողմից թողարկված քարտերի քանակը գերազանցում է 145 հազարը:

Smart Vista լուծմամբ պրոցեսինգային կենտրոնը Յունիբանկը ձեռք է բերել “ԲՊՑ Բանկային տեխնոլոգիաներ” խոշորագույն ընկերությունից: Smart Vista համակարգն ապահովում է բանկի քարտային բիզնեսի բոլոր բաղադրիչների արդյունավետ կառավարումը, ներառյալ քարտերի էմիսիան, էքվայրինգը և աջակցությունն էլեկտրոնային առևտրի զարգացմանը: Պրոցեսինգային կենտրոնի ստեղծման ուղղությամբ կատարված ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար:

Դրա հետ մեկտեղ, “Յունիբանկը” կշարունակի մնալ Armenian Card վճարային համակարգի լիիրավ անդամ:

Հիշեցնենք, որ Յունիբանկի քարտապանները “Մագնիս” ծրագրում ընդգրկված մոտ 200 առևտրի և սպասարկման կետերում, գնումներ կատարելիս, ստանում են մինչև 40% զեղչեր:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x