ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մինչև 30% զեղչ Յունիբանկ-ի «ՄԱԳՆԻՍ» ծրագրով

15.04.2013


Յունիբանկը շարունակում է ընդլայնել զեղչերի և արտոնությունների «Մագնիս» ծրագիրը, որը բանկի հաճախորդների և գործընկերների շրջանում տարեցտարի վայելում է ավելի մեծ պահանջարկ: Այս տարի ծրագրին արդեն միացել են նոր 31 գործընկերներ` հայտնի խանութներ և սպասարկման կենտրոններ, որոնք Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն մինչև 30% զեղչեր: Մեր նոր գործընկերներն են`

⇒կանանց հագուստի, կոշկեղենի և պարագաների Blu In, Podium, Pretty women, Boomroom, Dress Showroom, s.Oliver, Ellade, Bretella,Conte, Domany և Manul խանութները

⇒ Z-Generation, COOLCLUB, 3Pommes և Nani Zani մանկական խանութները

⇒զարդերի և հուշանվերների Silvex և Things remembered խանութները,

⇒ժամացույցների մասնագիտացված Time և iBen խանութները,

⇒տեխնիկայի Pixel, Piano, 3D Planet և iMall խանութները;

⇒օպտիկայի Hay Optic սրահը;

⇒JonRic Salon & Day SPA սպա սրահը և Prolife ֆիթնես կենտրոնը;

⇒Marco Polo բար-ռեստորանը;

⇒Unоna Tour տուրիստական ընկերությունը;

⇒Sensei , SPRINGROUP PR Company ուսուցման կենտրոնները և Մարքեթինգի հայկական ասոցիացիան

Ներկայումս «Մագնիս» ծրագիրն իր մեջ ներառում է առևտրի և սպասարկման ոլորտի մոտ 200 ընկերություններ, որոնք Յունիբանկի քարտապաններին տրամադրում են հատուկ զեղչեր: Գործընկերների կողմից տրամադրվող զեղչերին կարելի է ծանոթանալ www.magnis.am կայքում: Զեղչերից օգտվելու համար նոր քարտ ձեռքբերելու կարիք չկա: Զեղչերը տրամադրվում են հաճախորդին` Յունիբանկի ցանկացած քարտի առկայության դեպքում: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված հատուկ "Magnis" նշանը:

Յունիբանկի քարտերի հիմնական առավելությունը բազմաֆունկցիոնալությունն ու օգտագործման հարմարավետություն է: Բանկը հաշվարկում է բարձր տոկոսադրույք քարտային հաշվի դրական մնացորդի նկատմամբ` մինչև 8% տարեկան, առաջարկում է վարկային գիծ, ինչպես նաև +1% CASH BACK ծառայությունը, որը նշանակում է, որ խանութում կամ ծառայություն մատուցող կազմակերպությունում վճարում կատարելիս, բանկը գնորդին վերադարձնում է նրա կողմից վճարված գումարի 1%-ը: Ծառայությունը գործում է, եթե վճարումը կատարվում է Յունիբանկի POS-տերմինալի միջոցով:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x