ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայտնի են ռուս նախարարների եկամուտները

13.04.2013


Ռուսաստանի Դաշնության նախարարները հայտարարագրել են 2012թ.-ի` իրենց եկամուտները: Տվյալ ինֆորմացիան տեղադրվել է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում:

Մասնավորապես, արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովը գրեթե 9.5%-ով ավելացրել է իր եկամուտները` 2012թ.-ին ունենալով 3.3 մլն ռուբլի եկամուտ:

2011թ.-ին Կոնովալովի եկամուտները կազմել էին 3 մլն ռուբլի: Համաձայն հայտարարագրի` Կոնովալովին է պատկանում 30 ք.մ. մակերեսով բնակարան և 150 ք.մ. մակերեսով առանձնատուն: Կոնովալովի կինը նախորդ տարի աշխատել է 1.5 մլն ռուբլի, նաև որպես սեփականություն, ունի Porsche Cayenne ավտոմեքենա:

Մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին նախորդ տարի ունեցել է 4.2 մլն ռուբլի եկամուտ, իսկ իր կինը` մոտ 8.3 մլն ռուբլի:

Արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովի եկամուտը նախորդ տարի կազմել է 5.2 մլն ռուբլի: Նրան պատկանում են 1,500 մ.ք. մակերեսով տարածք և երկու բնակարան: Պուչկովի կինը 2012թ.-ի ընթացքում հասցրել է աշխատել 2.5 մլն ռուբլի:

Կապի և հեռահաղորդակցության նախարարի` Նիկոլայ Նիկիֆորովի, որը նաև ամենաերիտասարդն է, եկամուտները 2012թ.-ի ընթացքում կազմել են ավելի քան 3.7 մլն ռուբլի: Նա, որպես սեփականություն ունի 137 ք.մ. մակերեսով բնակարանի 50%-ը և վարձակալությամբ տրված տարածք:
Գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովը նույն ժամանակահատվածում աշխատել է 3.07 մլն ռուբլի: Նրան են պատկանում 262 ք.մ. մակերեսով բնակարան, ոչ բնակելի տարածք և այլ բնակարանում մասնաբաժին: Ֆյոդորովի կնոջն են պատկանում երկու խոշոր հողակտոր, երկու առանձնտուն և երկու բնակարան:

Տնտեսության զարգացման նախարար Անդրեյ Բելուսովը 2012թ.-ին հասցրել է աշխատել 4.2 մլն ռուբլի , իսկ իր կինը` 1.4 մլն ռուբլի: Նախարար Բելուսովը որպես սեփականություն հայտարարագրել է 37.8 ք.մ. մակերեսով բնակարան և 81.8 ք.մ. մակերեսով բնակարան, որը հավասար չափով պատկանում է ամուսիններին:

Տրանսպորտի նախարար Մակսիմ Սոկոլովը նախորդ տարի աշխատել է 3.817 մլն ռուբլի:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x