ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ՎՏԲ (Հայաստան) Բանկ»-ը և «ՎՏԲ Ֆակտորինգ»-ը իրականացրել են առաջին ֆակտորինգային գործարքը

12.04.2013


«ՎՏԲ (Հայաստան) Բանկ» ՓԲԸ և «ՎՏԲ Ֆակտորինգ» ՍՊԸ համատեղ իրականացրել են ֆակտորինգային առաջին գործարքը Հայաստանի և Ռուսաստանի միջև:

Գործարքի շրջանակներում ՎՏԲ -(Հայաստան) Բանկը տրամադրում է ֆինանսավորում հաճախորդին, իսկ ՎՏԲ Ֆակտորինգը իր վրա է վերձնում ռուսական դեբիտորիական ռիսկը: Ֆինանսավորման հաստատված սահմանաչափը գերազանցում է 100 մլն ռուբլին:

Նախագծի իրականացման սխեման եզակի է Հայաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ երկրների համար. մի կողմից գործարքը իրականացվել է երկֆակտորային միջազգային ֆակտորինգի մոդելով, իսկ մյուս կողմից երկու ֆակտորները հանդիսանում են միևնույն բանկայինՎՏԲ խմբի անդամ, ինչով և ապահովվում են հնարավորություններ սահմանաչափային քաղաքականության սկզբունքների կորդինացման, որոշումների ընդունման արագության, հաճախորդներին ծառայությունների մատուցման օպերատիվության, ճկունության ցուցաբերման համար և այլն:

«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Յուրի Գուսև - «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ ներդրել է ֆակտորինգ ծառայությունը կորպորատիվ հաճախորդների համար 2010թ. վերջին: Ի շնորհիվ ՎՏԲ խմբի երկրների միջև և ՎՏԲ-Ֆակտորինգի հետ շահավետ փոխհամագործակցության` 2013թ. սկզբին մենք կարողացանք իրականացնել առաջին միջազգային գործարքը: Մենք տեսնում ենք միջազգային ֆակտորինգը մեր երկրների միջև առկա ապրանքաշրջանառության մեջ օգտագործելու մեծ ներուժ: Մեր տեսակետից, Հայաստանի արտահանման միտում ունեցող տնտեսության համար անհրաժեշտ է հենց միջազգային ֆակտորինգը, որպես արտահանման ռիսկերի ծածկման և միևնույն ժամանակ, որպես առանց գրավի ֆինանսավորման մեխանիզմ: Այդ պատճառով մենք ՎՏԲ Ֆակտորինգի հետ համատեղ կարող ենք մեր հաճախորդ-արտահանողներին առաջարկել այս համալիր ծառայությունը լավագույն պայմաններով` օգտագործելով մասնագիտացված կազմակերպությունների և ՎՏԲ խմբի կազմում գտնվող բանկերի աճող ցանցի առավելությունները:

«Իրագործել նման գործարք հնարավոր դարձավ միայն ի շնորհիվ այն փաստի, որ ՎՏԲ խմուբը ներկայացված է Հայասատնում, - նշեց «ՎՏԲ Ֆակտորինգ» ՍՊԸ Գլխավոր տնօրեն Անտոն Մուսատովը, - Մեզ համար սա առաջին միջազգային գործարքն է և մենք տեսնում ենք միջազգային ֆակտորինգի զարգացման մեծ նախադրյալներ երկրներում, որտեղ առկա են ՎՏԲ խմբի դուստր ձեռնարկությունները, Քանզի խումբը, Ռուսական բանկերի նկատմամբ ունի եզակի միջազգային ցանց` 30 բանկեր և ֆինանսական կազմակերպություններ աշխարհի 20 երկրներում: Մեր ծրագրերում են մինչև 2013թ. վերջը հաստատել համագործակցություն նաև Վրաստանի, Բելորուսի, Ուկրաինայի և Ղազախստանի հետ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x