ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Չինաստանը և Ավստրալիան հրաժարվում են ԱՄՆ դոլարից

11.04.2013


Չինաստանում գործունեություն ծավալող ավստրալիական ընկերությունները այլևս չեն օգտագործելու ամերիկյան դոլարը աապրանքներ ձեռք բերելու համար: Ավստրալիական դոլարը դառնալու է Չինաստանում երրորդ արժույթը, որով հնարավոր կլինի Չինաստանի հետ առևտուր անելիս: Այդ մասին Շանհայ այցելած ժամանակ ասել է Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Հիլարդը:

Նա նշել է, որ տվյալ քայլը կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական կապի զարգացմանը և չինական արժույթի ազգայնացմանը:

Ավստրայիայից Չինաստան ավելի շատ ապրանք է արտահանվում, քան որևէ այլ երկիր, իսկ երկու երկրների ապրանքաշրջանառությունը գնալով աճում է: Պրակտիկայի տեսանկյունից երկու երկրների արժույթների միմյանց հետ ուղղակի փոխանակումն ավելի նպատակահարմար է տվյալ երկրներում գործող ընկերությունների համար, քան թե ամերիկյան դոլարի դեպքում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x