ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանի համախառն արտաքին պարտքն աճում է

11.04.2013


ՀՀ համախառն արտաքին պարտքը 2012թ. վերջի դրությամբ կազմել է 7,629.4 մլն դոլար, որի 51.0%-ը կամ 3,889.1 մլն դոլարը Կառավարության և Կենտրոնական բանկի արտաքին պարտքն է (արտաքին պետական պարտք), 25.3%-ը կամ 1,928.5 մլն դոլարը՝ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների պարտքը (ներառյալ միջֆիրմային վարկերը), իսկ 23.7%-ը կամ 1 811.9 մլն դոլարը՝ այլ մասնավոր հատվածի պարտքը (ներառյալ միջֆիրմային վարկերը)։Այս մասին ասվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմված վիճակագրության մեջ:

Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին պարտքը 2012 թվականի 4-րդ եռամսյակի վերջին, 2012 թվականի 3-րդ Եռամսյակի վերջի համեմատ, աճել է 95.5 մլն դոլարով, ինչը հիմնականում պայմանավորված է առևտրային բանկերի վարկերի աճով։

ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի արտաքին վարկերը 2012 թվականի վերջի դրությամբ կազմել են 3,737.8 մլն դոլար, որից 3,143.2 մլն դոլարը ՀՀ կառավարությանը տրված վարկերն են. իսկ 594.6 մլն դոլարը` ՀՀ կենտրոնական բանկին։

2012 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում արտաքին պետական պարտքի գծով ներհոսքը կազմել է 106.8 մլն դոլար, որի 765%-ը` 81.7 մլն ԱՄՆ դոլարը, բազմակողմանի պաշտոնական աղբյուրներից ներգրավված միջոցներն են։

Երկկողմանի պայմանագրերով ստացված միջոցները կազմել են 25.1 մլն դոլար, որի մեծ մասը՝ 17.0 մլն դոլարը, ստացվել է Գերմանիայից։

2012 թվականի 4 րդ Եռամսյակի ընթացում արտաքին պետական պարտքի հիմնական գումարի գծով մարումները կազմել են 69.3 մլն դոլար, իսկ տոկոսավճարները՝ 19.9 մլն դոլար։

ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների համախառն արտաքին պարտքը (ներառյալ միջֆիրմային վարկերը) 2012 թ. 4-րդ եռամսյակի վերջին 2012 թ.–ի 3 րդ եռամսյակի վերջի համեմատ աճել է 118.1 մլն դոլարով և կազմել 1,928.5 մլն դոլար։ 2012 թվականի 4 րդ եռամսյակի վերջին առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել Ռուսաստանը` 25.8%. կուքսեմբուրզը` 7.7 %, Նիդերլանդները՝ 7.4%։ Վարկերի մոտ 34.6 %-ը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից։

Այլ մասնավոր հատվածի համախառն արտաքին պարտքը (ներառյալ միջֆիրմային վարկերը) նվազել է 23.2 մլն դոլարով և կազմել 1,811.9 մլն դոլար։ Պարտքի 51.7%-ը կամ 936.3 մլն դոլարը կազմում են միջֆիրմային վարկերը. 40.9% ը կամ 740.9 մլն դոլարը՝  ներգրավված վարկերը, իսկ մնացած 134.7 մլն դոլարը՝ այլ պարտավորությանները` ներառյալ առևտրային վարկերը։

Հիշեցնենք, որ ՀՀ համախառն արտաքին պարտքը 2010թ.-ին կազմել է  6,290.04մլն ԱՄՆ դոլար, իսկ 2011թ.-ին`  7,394.63մլն ԱՄՆ դոլար:

ՀՀ համախառն արտաքին պարտքի կառուցվածքն ըստ գործիքների և վարկառուների 2012թ.-ի վերջի դրությամբ (մլն ԱՄՆ դոլար)

<

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x