ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Տոնական» վարկատեսակ «Անելիք Բանկ»-ի կողմից

10.04.2013


Հաշվի առնելով շուկայի պահանջարկը «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ներդրել է նոր քարտային վարկատեսակ` «Տոնական»: Վարկատեսակը նախատեսված է հաճախորդների սպառողական կարիքները, այդ թվում նաև տոնական և այլ միջոցառումների ծախսերը հոգալու նպատակով: Վարկատեսակը բոլոր այն անձանց համար է, ովքեր ապահովված են անշարժ գույքով և կարող են ներկայացնել եկամուտները հաստատող փաստաթղթեր: Վարկը տրամադրվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում և Գլխամասային Բանկում վճարային քարտի միջոցով:

«Բանկի կողմից վերջերս ներդրված «Հարսանեկան» ու այս նոր «Տոնական» վարկատեսակներն ունեն իրենց հատուկ առավելությունները: Հիշեցնեմ, որ «Հարսանեկան» վարկատեսակի վարկառուները կարող են ստանալ վարկն առանց եկամուտները հաստատող փաստաթղթերի ներկայացման մինչև 5 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի չափով, իսկ «Տոնական» վարկատեսակի առավելությունը կայանում է նրանում, որ վարկառուները, վարկ ստանալու համար ներկայացնելով եկամուտները հաստատող փաստաթուղթ, կստանան վարկ «Հարսանեկան» վարկատեսակի տարեկան տոկոսադրույքից շուրջ 4% ցածր տոկոսադրույքով (19,9 % ՀՀ դրամի,15,9 % ԱՄՆ դոլարի դեպքում), իսկ վարկի չափը սահմանվում է վարկ/գրավ հարաբերության մինչև 70%-ի չափով:  Այս փաստը միանշանակ առավելություն է հաճախորդի համար»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ վարկավորման վարչության պետի տեղակալ` Աշխեն Նազինյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x