ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Եվրոպայի խոշորագույն բանկերը խառնված են օֆշորային մեքենայություններին

08.04.2013


Եվրոպայում շարունակվում է զարգացում ստանալ օֆշորային գոտու հետ կապված սկանդալը: Լրագրողների միջազագյին կոնսորցիումը զբաղվում է տվյալ թեմայի հետազոտություններով և հայտնել է, որ Գերմանիայի, Շվեյցարիայի և ֆրանսիայի խոշորագույն բանկերը խառնված են տվյալ սկանդալին:

Պարզվել է, որ Deutsche Bank-ը, UBS Bank-ը, Credit Suisse բանկը, BNP Paribas և Credit Agricole բանկերը նույնպես թաքցրել են իրենց ֆինանսական միջոցները օֆշորային գոտիներում, որի համար ստեղծվել են նաև հատուկ ստորաբաժանումներ` հաշվապահություն, ֆինանսական միջնորդներ և իրավաբաններ:

Օֆշորային գոտում գտնվող գումարները դուրս են բերվել Portcullis Transnet և Commonwealth Trust Limited ընկերությունների միջոցով, հայտնում է 1rre.ru կայքը: առաջին ընկերությունն իր 21 աշխատողների վրա գրանցել է 21,000 կառուցվածքներ օֆշորային գոտիներում, իսկ երկրորդը խառնված է նաև հարկային մեքենայությունների մեջ, որոնց թիվը կազմում է մոտ 230 մլն ԱՄՆ դոլար: Ընկերությունը ղեկավարում է օֆշորային ընկերությունների մի ամբողջ ցանց, որն իրենց հնարավորություն է տալիս գումարներ տեղափոխել աշխարհի մի ծայրից մյուսը:

Commonwealth Trust Limited ընկերությունում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ օֆշորային մեքենայություններին խառնված են ավելի քան 23 ընկերություն: ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ ընկերության դուստր ձեռնարկություններից մեկն օգտագործել է Շվեյցարիայում գտնվող հաշիվները, որտեղ Ռուսաստանի հարկային համակարգի ներկայացուցիչներից մեկի կինը, որի անունը չի նշվում, փոխանցել է միլիոններ, որից հետո այն կանխիկացվել է Դուբայում և օգտագործվել անշարժ գույք ձեռք բերելու նպատակով:

Օֆշորային ընկերությունների ղեկավարների թվում են կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեն, ֆիլիպինյան դիկտատոր Ֆերդինանտ Մարկոս Իմեյայի դուստրը, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլին, նաև Հունաստանի 107 քաղաքացիներ, որնոց շարքում կան նաև նախարարներ:

Սակայն մասնագետները կարծում են, որ տվյալ սկանդալը լուրջ հետևանքներ չի ունենա, քանի որ կոնկրետ ապացույցներ չկան: Չնայած գերմանական, բրիտանական, ֆրանսիական և հնդկական իշխանությունները հայտնել են, որ իրենք հաշվի են առնելու ստացված ինֆորմացիաները և սկսելու են սեփական հետաքննությունները: Ռուսական իշխանությունների կողմից որևէ հայտարարություն դեռ չի եղել:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x