ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Այս տարի համաշխարհային տնտեսական աճը չի գերազանցի 3.5%-ը

07.04.2013


Արժույթի Միջազգային Հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդ  հայտնել է, որ համաշխարհային տնտեսության մեջ նկատվում են բարելավումներ` համեմատած 2012թ.-ի հետ: Սակայն որոշ երկրներում դեռ շարունակվում են բարձր մնալ ճգնաժամի առաջացման և այլ խնդիրների առաջացման ռիսկերը:

Տնտեսական աճը շարունակվում է, բացի այդ մասնագետներն առաջընթաց են նկատում զարգացած երկրներում: Կայունացման ընդհանուր գործընթաց ազդակը ԱՄՆ-ի տնտեսությունն է: Լեգարդը հիշեցրել է, որ ԱՄՀ-ի կանխատեսումների համաձայն, այս տարի համաշխարհային տնտեսության աճը չի գերազանցի 3.5%-ը, իսկ ԵՄ-ում երկու տարի շարունակ այդ ցուցանիշը նվազելու է:

Ըստ Քրիստին Լագարդի խոսքերի, հիմա Եվրոպայի մի շարք վայրերում դիտվում է տնտեսության վերականգնման քայլեր: Որպեսզի կարողանան շարունակել վերականգնման գործընթացները, անհրաժեշտ է ժամանակ և քաղաքական գործիչների կազմակերպված գործունեություն:

Չնայած ԱՄՆ-ի դրական նորությունների` հաջորդ կարևոր տնտեսություն ունեցող երկրում` Ճապոնիայում, նկատվում են դրամավարկային քաղաքականության հետ կապված խնդիրները:

ԱՄՀ-ի ղեկավարը կարծում է, որ այսօր խնդիրներ են նկատվում նաև Հոնկոնգի անշարժ գույքի շուկայում:

Այս պահի դրությամբ ԱՄՀ-ի կողմից օգնություն են ստանում Հունաստանը, Պորտուգալիան, Իռլանդիան և Կիպրոսը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x