ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանում նվազել են օտարերկրյա ներդրումների ծավալները

06.04.2013


Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների, Հայաստանի տնտեսություն օտարերկրյա ներդրումների հոսքերը (ներառյալ պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածը) 2012թ. հունվար-դեկտեմբերին կազմել են 1 587.0 մլն. դոլար, որը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 8.6%-ով, ընդ որում ուղղակի ներդրումների ներհոսքը կազմել է 656.7 մլն. դոլար (նվազել է 27.5%-ով), այլ ներդրումներինը` 928.9 մլն. դոլար (աճել է 12.0%-ով), պորտֆելային ներդրումներինը` 1.4 մլն. ԱՄՆ դոլար:

2012թ. ընթացքում ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց կողմից, ներդրումների տեսքով, հանրապետությունից ֆինանսական միջոցների արտահոսքը (առանց վճարված տոկոսների, դիվիդենտների և վարկերի մարումների) կազմել է 19.7 մլն. ԱՄՆ դոլար:

2012թ. հունվար-դեկտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 751.8 մլն. ԱՄՆ դոլար, որը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 7.9%-ով, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 567.4 մլն. ԱՄՆ դոլար և նվազել` 10.1%-ով:

2012թ. հունվար-դեկտեմբերին իրական հատվածում կատարված ընդամենը օտարերկրյա ներդրումների 37.60%-ը, իսկ ուղղակի ներդրումների 49.82%-ն ուղղվել է հեռահաղորդակցության ոլորտ:

Ուղղակի ներդրումների 9.60%-ն իրականացվել է անշարժ գույքի հետ կապված գործունեության, իսկ 6.37%-ը` բուսաբուծության ու անասնաբուծության, որսորդության և հարակից ծառայությունների հետ կապված գործունեության ոլորտներում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x