ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կաշառակերությունը՝ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառ

05.04.2013


2008թ.-ին առաջացած ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառներից է եղել նաև կաշառակերությունը: Այդ մասին Մեքսիկայի մայրաքաղաքում տեղի ունեցած խորհրդի ժամանակ հայտնել են G20 երկրների պառլամենտների ղեկավարները:

«Անհրաժեշտ է ճշգրիտ, հուսալի և գլոբալ ֆինանսական կարգավորումներ. սրանք են պայմանները, որոնք ամբողջ աշխարհն է մեզնից պահանջում», - խորհրդի ավարտից հետո ասել է Մեքսիկայի սենատի նախագահ Էռնեստո Կորդերոն:

Հրավիրված խորհրդակցությունը նվիրված էր ֆինանսական համակարգի վերափոխմանը և կաշառակերության դեմ պայքարին:

Ըստ նրա խոսքերի, 2008թ.-ն իր հետևանքներով առաջին հերթին հարվածել է տարբեր երկրներում ապրող հազարավոր սովորական ընտանիքների, հայտնում է РИА Новости-ն:

«Մի երկրի ֆինանսական համակարգի անպատասխանատու աշխատանքի հետևանքով (գլոբալիզացման պայմաններում) ստեղծվել է իրավիճակ, որի հետևանքով տուժել են  հազարավոր կիլոմետրեր հեռու ապրող ընտանիքների և թոշակառուների ամբողջ կյանքի հավաքած գումարները», - ընդգծել է Կորդերոն:

Ուստի դա է պատճառը, որ տվյալ պաից սկսած ֆինանսական կարգավորումը դառնում է համաշխարհային կարևորություն ներկայացնող խնդիր, և G20 երկրներից յուրաքանչյուրն այդ նպատակի համար պետք է մշակի համապատասխան օրենսդրություն: Փողերի լվացման դեմ պայքարի հարցում կարևոր հանգամանք է այն, կարծում է Կորդերոն, որ պետք է սահմանափակումներ մտցնել կանխիկ փողի շրջանառության վրա և անցում կատարել էլեկտրոնային հաշվումների:

ՌԴ խորհրդի ղեկավարի տեղակալ Իլյաս Ումախանովը, ով մասնակցել էր վերոնշյալ G20 երկրների հրավիրված խորհրդին, իր հերթին խոսել է տվյալ խորհրդում քննարկված փաստաթղթերի ախատունակության մասին. «Դրանք ավազի մեջ չեն գնալու», - ասել է Ումախանովը: Ըստ իր խոսքերի, շատ կարևոր է միասնական աշխատանքը տվյալ ուղղություններով: «Մենք միասին մեծ ուժ ենք՝ միասին գործող 20 մարդ ավելի հզոր է, քան 1,000 մարդ, որոնք առանձին են գործում», - ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ երկրում տիրող կաշառակերությունը ավելի մեծ վտան է ներկայացնում տնտեսության համար, քան նավթի գները:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x