ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ճապոնիան տնտեսության կարգավորման համար $520 մլրդ կտրամադրի

05.04.2013


Ճապոնիայի Բանկը հայտնել է, որ տարեկան 50 տրլն Իեն (520 մլրդ ԱՄՆ դոլար) է տրամադրելու տնտեսության վերականգնման համար: Ֆինանսական կարգավորիչը սկսելու է շուկայից հետ գնել պետական պարտատոմսերը, որպեսզի բնակչությանը և ձեռնարկություններին հնարավորություն տրվի էժան վարկ ձեռք բերել, հայտնում է BBC-ն:

Տվյալ որոշումը հաստատել է Ճապոնական Բանկի նոր ղեկավար Խարուխիկո Կուրոդան, ասելով, որ տվյալ որոշման արդյունքում երկրի ինֆլյացիայի մակարդակը կարող են հասցնել 2%-ի:

Ճապոնիայի իշխանությունը մտադիր է տնտեսության վերականգնման համար տրամադրել գումարներ, որոնք կազմում են երկրի ՀՆԱ-ի 10%-ը: Ֆինանսական կարգավորիչները հայտնել են, որ ձեռք են բերելու ոչ միայն պետական պարտատոմսերը, այլ նաև ռիսկային պարտատոմսերը:

Ճապոնական տնտեսությունը վերջին 10 տարիներին տուժում է նյուջեի դեֆլյացիայի պատճառով: Գների անկումը ստիպում է բնակչությանը հրաժարվել գնումներից, իսկ գործարարության մեջ խուսափում են ներդրումներ կատարել:

Վերջին տարիներին, երկրի արտահանման ծավալները զգալի նվազել են, քանի որ արտաքին շուկայում խորը ճգնաժամ է: Ուստի ներքին պահանջարկի կարգավորումը երկրի տնտեսական աճի ապահովման միակ ուղին է: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն նշում է, որ ինֆլյացիան միակ ճանապարհն է տնտեսական աճ ապահովելու:

Itochu տնտեսական հետազոտությունների ինստիտուտի մասնագետ Յոսիմասա Մարույաման նշում է , որ իշխանություններից մեծ ջանքեր կպահանջվի երկրի ինֆլյացիան 2% մակարդակի հասցնելու համար:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x