ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Սուբսիդավորվում են գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերը

04.04.2013


Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ նշվել է, որ 2011-2012 թթ. տնտեսվարողներին տրամադրվել է 32.2 մլրդ դրամի մատչելի վարկ, որի 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է, իսկ առավել անբարենպաստ 225 համայնքի համար` 6 տոկոսը։ 2012 թ. սեպտեմբերին կառավարությունը մինչև դեկտեմբերի 31-ը երկարաձգել էր տոկոսադրույքի սուբսիդավորմամբ նոր վարկերի տրամադրման ժամկետը։

Եվ ահա կառավարության որոշմամբ սահմանվել է նոր ժամկետ` ս.թ. մարտի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Որոշումն ուղղված է գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման և պատշաճ իրականացման, մշակության, բերքահավաքի կազմակերպման, աշնանացանի նախապատրաստման և իրականացման գործընթացներին։

Դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարարին` վարչապետն առաջարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և մյուս շահագրգիռ գերատեսչությունների հետ առաջիկայում խրհրդակցություն հրավիրել` քննարկելու գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիրը։ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ նախորդ տարի բերքի իրացման խնդիր եղել է։

«Հիմա, երբ սկսի մթերման շրջանը, մենք էլի խնդիրների առջև ենք կանգնելու, քանի որ գյուղացու ակտիվները, սեփական կապիտալը բավարար չեն, որպեսզի վարկային միջոցներ նրանց տրամադրվեն՝ գնումներ իրականացնելու համար։ Դրա համար անհրաժեշտ է, որ մենք հենց այսօր սկսենք այդ աշխատանքը՝ հասկանալով, թե ինչ իրավիճակ է ստեղծվելու 2013 թվականին, և մենք ինչ ծրագրեր ենք առաջարկելու, օգնելու գյուղատնտեսությանը՝ ապրանքի իրացման հարցում։

Ի մի բերեք բոլոր խնդիրները, էկոնոմիկայի նախարարության հետ քննարկեք, թե ինչ նոր մեխանիզմներ կարող ենք առաջարկել։ Մասնավորապես, մենք ունենք ուղղակի կապեր Ռուսաստանի տարբեր մարզերի հետ և ամեն տարի թարմացնում ենք նրանց հետ մեր պայմանագրային հարաբերությունները, նրանք մեզանից հետաքրքրվում են, թե ինչ գյուղապրանքներ մենք կարող ենք իրենց առաջարկել։ Դա պետք է հենց այժմվանից սկսել՝ տեսնել, իրենք շահագրգռվածություն ունե՞ն արդյոք, տեղափոխման ծախսերն ինչպիսի՞ն են։ Առանց պետության ակտիվ մասնակցության մենք 2013-ին լրջագույն խնդիրներ կունենանք», - եզրափակել է վարչապետը

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x