ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Պետպատվերը պետք է նպաստի բուհական կադրերի պատրաստմանը

04.04.2013


Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ կառավարությունը փոխել է ՀՀ կրթական ծրագրերի արտոնագրման կարգերը` համայնքային ոչ առևտրային նախադպրոցական կազմակերպություններին լրացուցիչ ժամանակ տրամադրելով ապահովելու արտոնագրման համար անհրաժեշտ պայմաններն ու պահանջները։

ՀՀ կառավարությունը հաստատել է բուհերի 2013/2014 թթ. ուսումնական տարվա` ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստի ձևով վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության տեղերը, ինչպես նաև 2013/2014 թթ. ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը։

Արձանագրելով այն իրողությունը, որ տարբեր ուղղվածություն, մասնագիտացում ունեցող բուհերը, շուկայական պահանջարկից օգտվելով, սկսում են իրենց բուհի մասնագիտացմանը ոչ բնորոշ մասնագիտությամբ կադրեր պատրաստել, վարչապետը տվյալ հարցը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին առաջարկել է հստակեցնել այս խնդրում նախարարության որդեգրած ռազմավարությունը և դրա հնարավոր փոփոխությունը։

Միևնույն ժամանակ, Տիգրան Սարգսյանի կարծիքով` պետությունը պետք է էապես խստացնի իր վերահսկողությունը կադրերի որակի նկատմամբ։ Քննարկման ժամանակ օրինակ է բերվել ՏՏ ոլորտը, որտեղ տարեկան կա հազար և ավելի մասնագետի կարիք` ի տարբերություն իրավաբանի, տնտեսագետի և մի քանի այլ մասնագիտությունների, որոնցով աշխատաշուկան հագեցած է։

Շահագրգիռ քննարկմանը մասնակցել և վարչապետի հարցերին են պատասխանել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ Գերակշռել է ոլորտում հավասարակշռված քաղաքականություն վարելու դիրքորոշումը։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x