ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Տարին սկսվել է արդյունաբերության աճով

04.04.2013


2013թ.-ի հունվար ամսին ՀՀ-ում թողարկված արտադրանքի ծավալները կազմել են 95,473.9 մլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 18.8%-ով: Իսկ այս տարվա փետրվար ամսին վերոնշյալ արտադրանքի ծավալները կազմել են 93,167.8 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 13.3%-ով:

Արդյունաբերության առանձին ճյուղերը դիտարկելիս ստացվում է հետևյալ պատկերը. հանքագործական արդյունաբերության և բացհանքերի շահագործման ծավալներն այս տարվա փետրվարին կազմել են 14,459.9 մլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 21.9%-ով, իսկ այս տարվա հունվար ամսվա ցուցանիշին զիջում է 7.6%-ով: Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտում:

Մշակող արդյունաբերության ծավալներն այս տարվա փետրվարին կազմել են 56,575.0 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա տվյալները գերազանցելով 22.5%-ով, իսկ այս տարվա հունվարի ցուցանիշը՝ 10.4%-ով: Ամենամեծ արդյունքն արձանագրվել է սննդամթերքի արտադրության ոլորտում՝ 20,583.3 մլն ՀՀ դրամ, որին հաջորդում է հիմնային մետաղների արտադրությունը՝ 13,253.6 մլն ՀՀ դրամ արդյունքով, այնուհետև Խմիչքների արտադրությունը և ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը՝ համապատասխանաբար 8,654.1 մլն և 3,142.8 մլն ՀՀ դրամ արդյունքներով:

Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում 2013թ.-ի փետրվարին կազմել են 20,798.7 մլն ՀՀ դրամ, որը մախորդ տարվա նույն ամսվա տվյալներից ցածր է 9.2%-ով, իսկ այս տարվա հունվարի տվյալներից՝ 17.9%-ով: Ամենամեծ արդյունքն արձանագրվել է էլեկտրականության արտադրության, դրա հաղորդման և բաշխման ոլորտում՝ կազմելով 18,025.3 մլն ՀՀ դրամ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x