ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԵՄ-ում գործազրկության մակարդակը հասել է 12%-ի

03.04.2013


Եվրոստատը հայտնել է, որ ԵՄ-ում գործազուրկների թիվն այս տարվա փետրվարի տվյալներում ավելացել է 33,000-ով: ԵՄ երկրների գործազուրկների ընդհանուր թիվը կազմում է 19.07 մլն մարդ, որն ընդհանուր բնակչության 12%-ն է կազմում:

Գործազրկության ամենամեծ մակարդակն արձանագրվել է Հունաստանում և Իսպանիայում` կազմելով համապատասխանաբար 26.4% և 26.3%: Բացի այդ Հունաստանի գործազրկության մակարդակը հաշվարկված է 2012թ.-ի դեկտեմբերի տվյալներով:

Ըստ Եվրոստատի և Markit տնկերության հայտնած տվյալների, գործազրկության մակարդակի աճի պատճառը արդյունաբերության ծավալների կրճատումն է:

Գործազրկության ամենացածր մակարդակն արձանագրվել է Ավստրիայում և Գերմանիայում` կազմելով համապատասխանաբար 4.8% և 5.4%:

Capital Economics ընկերության մասնագետ Ջենիֆեր Մակեոն, մեկնաբանելով հրապարակված տվյալները, նշել է. «Գործազրկության մակարդակի աճը ցույց է տալիս, որ ԵՄ երկրների տնտեսությունը անկում է ապրում»: Ըստ մասնագետի հայտնած տվյալների, գործազրկության մակարդակն աճում է արդեն 22 ամիս անընդմեջ: 1990-ական թվականներից այս կողմ աշխատաշուկայում դա ամենաերկար ճգնաժամն է:

Երիտասարդ կադրերի զբաղվածության խնդիրը շարունակում է առաջնային խնդիր հանդիսանալ ԵՄ երկրների իշխանությունների համար: Հունաստանում և Իսպանիայում մինչև 25 տարեկան երիտասարդները չեն կարողնաում աշխատանքն գտնել:

Commerzbank-ի մասնագետ Պյոտր Դիկսոնը BBC-ի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ ասել է. «Երիտասարդների շրջանում գործազրկության բարձր մակարդակը կարող է մեծ բողոքի ալիքների պատճառ դառնալ այնպիսի երկրներում, որտեղ առանց այդ էլ մեծ են ֆինանսական խնդիրները»:

Այս տարվա մարտ ամսին Եվրամիության PMI գործակիցը, որը ցույց է տալիս տարածաշրջանի արդյունաբերության մակարդակը, նվազել է` հասնելով մինչև 46.8 կետի: Գործակցի` 50 կետից նվազումը նշանակում է, որ տվյալ տարածաշրջանի արդյունաբերության մակարդակը նվազում է:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x