ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Էքսպրես ուսանողական վարկեր» առանց երաշխավորի. Անելիք Բանկ

03.04.2013


Հավատարիմ մնալով իր որդեգրած ռազմավարությանը` հասանելի դարձնել ուսմանն ուղված վարկավորումը, «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն այսուհետ  լավ վարկային պատմություն ունեցող վարկառուներին  «Էքսպրես ուսանողական վարկեր» կտրամադրի առանց երաշխավորողի:

«Վերջերս Հանրապետության Նախագահն իր ելույթներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ ուսանողական վարկավորումը պետք է դարձնել հնարավորինս հասանելի ավելի մեծ թվով անձանց համար: Հաշվի առնելով ՀՀ Նախագահի ելույթում արծարծած վերը նշված խնդիրը, համադրելով այն Բանկի ռեսուրսների և ռիսկայնության հետ, այսուհետ լավ վարկային պատմություն ունեցող անձանց Բանկը կտրամադրի ուսանողական վարկեր նաև առանց երաշխավորողի, ինչը, կարծում եմ, կխթանի ավելի մեծ թվով անձանց օգտվել ուսանողական վարկավորումից:  Եթե, այնուամենայնիվ, պահանջվի երաշխավորող, այն կարող է լինել նաև ընտանիքի անդամ, որը կարծում եմ նույնպես ընդունելի տարբերակ է ավելի մեծ թվով անձանց համար: Բանկի կողմից մշակված  այս վարկատեսակը , վստահ եմ, ավելի դյուրին կդարձնի ուսման վարկավորման պրոցեսը, որը ես շատ եմ կարևորում, քանի որ լիարժեք համամիտ եմ այս բանկային գործիքի կարգախոսի հետ` ,Կրթությունը բարեկեցության հիմքն է»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

«Էքսպրես ուսանողական վարկեր»-ի առավելություններից է նաև պահանջվող թղթաբանության քիչ լինելը և վարկի տրամադրման արագությունը (վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու ժամկետը սահմանված է ընդամենը 24 ժամ):

Առավելություններից անհրաժեշտ է  առանձնացնել նաև այն հանգամանքը, որ կրկնակի անգամ վարկը ստանալիս, եթե նախորդ վարկը մարելիս ուշացումներ չեն եղել, վարկառուն կստանա 14% զեղչ վարկի տարեկան տոկոսադրույքից, այսինքն` վարկը կտրամադրվի 16,25% տարեկան տոկոսադրույքով, որը նվազագույնն է այս պահին շուկայում առկա առաջարկներից:

Հիշեցնենք, որ սույն թվականի մարտի 7-ից «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն սկսեց նաև պետական ծրագրով ուսման վարկավորման գործընթացը, որով ուսանողական վարկերը տրամադրվում են 12 % տոկոսադրույքով, որից պետությունը բոլոր շահառուների համար սուբսիդավորում է 2 %: Նշված վարկային ծրագրով ուսումնական վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորությամբ, մինչև 10 տարի ժամկետով, որից ուսումնառության ընթացքում մարվում են միայն տոկոսները (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումանառության ավարտից հետո կատարվում է վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x