ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.8%-ով

03.04.2013


2013թ. մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.8% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է լվացող միջոցների` 0.8%, այգեգործական ապրանքների` 0.9%, գեղահարդարման `1.3%, անձնապիտո ապրանքների` 1.4%, կոշկեղենի` 3.4% գնաճով:

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է կահույքի` 0.1%, տեքստիլեղենի` 0.5%, շինանյութերի`0.5%, դեղամիջոցների`0.5%, գրենական պիտույքների`0.6%, հագուստի և գործվածքի`0.7% գնաճ: Դրան զուգընթաց, ոսկերչական ապրանքների գները նվազել են 3.6%-ով, մշակույթի ապրանքներինը`2.7%-ով, վառելիքինը`0.7%-ով, կենցաղային էլեկտրաապրանքներինը`0.2%-ով, խոհանոցային սպասքինը`0.1%-ով:

2013թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի`համապատասխանաբար 0.6% և 1.1% գնաճ: 2013թ. մարտին 2012թ. մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 4.5% և 6.0%-ով:

Մարտին 2012թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինն աճել է 1.9%-ով:

Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2013թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.1-1.4% գնաճ, իսկ մյուս 6-ում` 0.3-0.1% գնանկում:

Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1.4%-ով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x