ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2012թ.-ի մարտի համեմատ՝ այս տարի հացամթերքը թանկացել է 10.4%-ով

03.04.2013


2013թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.4% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել ոչ ոգելից խմիչքի, հացամթերքի, ձկնամթերքի, կաթնամթերքի, շաքարավազի, կենդանական և բուսական յուղերի, հրուշակեղենի, այլ մթերքի, մրգի, ձվի 0.5-6.0% գնաճը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 10-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.5-6.0% գնաճ, 2-ում` 2.7-0.1% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2013թ. մարտին 2012թ. մարտի համեմատ հացամթերքի գներն աճել են 10.4%-ով, իսկ 2013թ. փետրվարի համեմատ` 0.6%-ով: Վերջինս մեծապես պայմանավորվել է առաջին և բարձր տեսակի ալյուրների` համապատասխանաբար 0.7% և 1.6%, լոբու` 2.3%, ձավարի` 2.5%, մակարոնեղենի` 2.5%, թխվածքաբլիթի` 3.5%, ոլոռի` 4.9%, բլղուրի` 5.5%, ոսպի` 6.0%, սպիտակաձավարի` 6.6%, մանկական շիլայի` 13.2% գնաճով:

Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2013թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է հացամթերքի`0.2-1.0% գնաճ, իսկ մյուս 3-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մայրաքաղաքում հացամթերքի գներն աճել են 0.9%-ով:

Մրգի ապրանքախմբում  2013թ. մարտին 2012թ. մարտի համեմատ արձանագրվել է 10.5%, իսկ 2013թ. փետրվարի համեմատ`4.0% գնաճ: 2013թ. մարտին փետրվարի համեմատ խնձորի գինն աճել է 0.5%-ով, կիտրոնինը`1.0%-ով, նարնջինը`2.7%-ով, տանձինը` 5.0%-ով, խաղողինը`5.5%-ով, մանդարինինը` 20.5%-ով, արքայանարնջինը`22.6%-ով, նռանը` 28.4%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է չամիչի` 6.9%, չորացրած մրգերի` 0.9%, ադամաթզի`0.1% գնանկում:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2013թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է մրգի`0.5-7.9% գնաճ, իսկ մյուս 2-ում`4.7-1.4% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 5.6%-ով:

Ձվի հանրապետական միջին գինը 2013թ. մարտին 2012թ. մարտի համեմատ աճել է 11.6%-ով, իսկ 2013թ. փետրվարի համեմատ`6.0%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2013թ. մարտին փետրվարի համեմատ գրանցվել է 2.2-9.7% գնաճ, ընդ որում, մայրաքաղաքում ձվի գինն աճել է 7.2%-ով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x