ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Այս տարվա մարտին սպառողական գների ինդեքսն աճել է 2.9%-ով

03.04.2013


2013թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 0.4%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.8%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% հավելաճ:

Այս տարվա մարտ ամսին 2012թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 104.6%, ոչ պարենային ապրանքներինը՝ 100.4%, ծառայությունների սակագներինը՝ 101.1%:

2013թ. մարտին 2012թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`103.4%, ոչ պարենային ապրանքներինը` 105.5%, ծառայությունների սակագներինը` 102.3%, իսկ հունվար-մարտին 2012թ. հունվար-մարտի համեմատ` համապատասխանաբար 103.0%, 102.7, 105.6 և 102.3%:

2013թ. մարտին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 115.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 121.7%, ոչ պարենային ապրանքներինը՝ 111.6%, ծառայությունների սակագներինը՝ 107.8%:

Հանրապետության դիտարկվող 6 քաղաքներում 2013թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.4-0.8%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Դիլիջանում), 4-ում գրանցվել է 0.5-0.1% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.7%-ով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x