ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Վերանորոգում և էներգախնայողություն միաժամանակ

03.04.2013


Ինչպե՞ս վերանորոգել բնակարան, խնայել գումար և պահպանել բնությունը միաժամանակ: Հայաստանում էներգախնայողությունը խթանելու համար լուծումներ է առաջարկում բանկային ոլորտը: ,Բիբլոս Բանկ Արմենիանե առաջարկում է բնակարանի վարկավորման նոր պրոդուկտ՝ էներգաարդյունավետ վերանորոգման վարկ:

էներգաարդյունավետ վերանորոգման վարկը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ վարկատեսակ է, որը նախատեսված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, ով ցանկանում է վերանորոգել բնակարանը ու միևնույն ժամանակ խնայել միջոցները՝ էներգիայի սպառման նվազեցման հաշվին: Վերանորոգման վարկերը տրամադրվում են մինչև 15 տարի մարման ժամկետով, 10% աննախադեպ ցածր տարեկան տոկոսադրույքով:  Այսօրինակ վարկը  նախատեսում է բնակարանի վերանորոգման օպտիմալ լուծումներ, հնարավորություն է տալիս ձեռք բերել բնապահպանակաւն շինարարարական նյութեր, ամենօրյա հոսանքի, ջեռուցման և հովացման համակարգերի օգտագործման դեպքում՝ ունենալ երկարաժամկետ խնայողություն:

Էներգաարդյունավետ բնակարանը հեռագնա խնայողություն կարելի է համարել:  Ամսական կտրվածքով խնայողությունները տարիների ընթացքում բավական մեծ գումար կարող են կազմել և ուղղվել էկո-վերանորոգման վարկի ամսական մարումների ֆինանսավորմանը: Այսպիսի վերանորոգմամբ բնակարանն, անկասկած, նաև շուկայական առավել մեծ արժեք կունենա:

Էկո-վերանորոգման վարկը «Բիբլոս Բանկ Արմենիայի» հաճախորդների և օգտատուների շրջանում արդենիսկ մեծ հետաքրքություն է առաջացրել: Առաջարկելով վերանորոգման վարկեր առավել հարմարավետ պայմաններով՝ «Բիբլոս Բանկ Արմենիան» ակնկալում է ընդլայնել նաև հիփոթեքային վարկավորման պորտֆելն ու խթանել բնակարանային էներգաարդյունավետության մշակույթի ձևավորումը Հայաստանում: Մակրո մակարդակում նման ծրագրերը նպաստում են բնության պահպանմանը և ՀՀ տնտեսության զարգացմանը՝ նվազեցնելով էներգիայի սպառումը և բարձրացնելով բնակչության կենսամակարդակը:

Ստացե՛ք Էներգիաարդյունավետ վերանորոգման վարկը, վերանորոգե՛ք Ձեր բնակարանը և ապահովե՛ք Ձեր ընտանիքի բարեկեցությունը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x