ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ՎՏԲ - Հայաստան Բանկը» կտրամադրի «Ուսանողական վարկեր» պետական ծրագրի շրջանակներում

03.04.2013


«ՎՏԲ-Հայաստան Բանկը» հայտարարում է նպատակային ֆինանսավորման պետական ծրագրի շրջանակներում «Ուսանողական վարկի» տրամադրման մեկնարկի մասին, որը կֆինանսավորվի «Բնակարան երիտասարդներին» Վերաֆինանսովորում իրականացնող Վարկային Կազմակերպություն ՓԲԸ կողմից: Տվյալ ծրագրի շրջանակներում 16 տարին լրացած ԲՈՒՀ-երի ուսանողները կարող են վարկ ստանալ ցածր տոկոսադրույքով և մարման երկար ժամկետով: Վարկային միջոցները կարող են օգտագործվել ՀՀ-ում ԲՈՒՀ-երում ուսման վարձը վճարելու նպատակով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն` Տնօրինության նախագահ` Յուրի Գուսև,-«Բանկի կողմից երիտասարդության զարգացման ծրագրի աջակցման մեթոդներից մեկն է հանդիսանում բարձրագույն կրթություն ստանալու համար լրացուցիչ հնարավորությունների ապահովումը: Ունենալով անհրաժեշտ ռեսուրսներ, փորձ և օգնելու ցանկություն` մենք պատրաստակամությամբ արձագանքեցինք ՀՀ Կառավաության կանչին և մասնակցեցինք ուսանողների ուսման ֆինանսավորմանը նպատակաուղղված պետության նպատակային ծրագրին»:

«Բանակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ Գործադիր տնօրեն` Տիգրան Միրզոյան,- «Այս ծրագիրն էլ ավելի հասանելի է դարձնում ուսանողական վարկերի մեխանիզմը, ուսանողներին տալիս է բարձրագույն կրթություն ստանալու մեծ հնարավորություն, ավելի արդյունավետ է դարձնում ԲՈՒՀ-երի կողմից ծառայությունների տրամադրումը, ինչպես նաև նշանակալիորեն նվազեցնում է կրթություն ստանալու ճանապարհին սոցիալական պատճառով առաջացած խոչընդոտները»:

Ս.թ. ապրիլ ամսից սկսած Ուսանողական վարկ ստանալու համար կարելի է դիմել ՀՀ ողջ տարածքում գործող ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ (66 մասնաճյուղ ՀՀ-ում): Այսուհետ երկրի ավելի քան 60 ԲՈՒՀ-երի ուսանողներ կարող են օգտվել տվյալ հնարավորությունից և ստանալ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկում, ուսման ընթացքում վճարելով միայն վարկի տոկոսները, իսկ հիմնական պարտքի մարման մասին կարող են հոգալ արդեն լինելով դիպլոմավորված մասնագետներ, այսինքն բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը ստանալուց հետո: Բացի այդ, ,գերազանցե առաջադիմություն ցուցաբերող ուսանողները կարող են ակնկալել վարկի արտոնյալ տոկոսադրույք:

Վարկի տրամադրման հիմնական պայմանները

տարեկան տոկոսադրույք` 12%, որից միայն 10% վճարում է ուսանող-վարկառուն (,գերազանցե առաջադիմության դեպքում 9%), այսինքն` պետությունը կսուբսիդավորի 2%-ի չափով (գերազանց ուսանողների համար` 3%);

վարկի առավելագույն գումարը` 1 800 000 ՀՀ դրամ ողջ ուսման ժամանակաշրջանի համար (1 ուսումնական տարվա համար 450 000 ՀՀ դրամից ոչ ավել);

վարկի առավելագույն ժամկետը`10 տարի;

առանց վարկային հայտի դիտարկման, տրամադրման և հաշվի սպասրակման միջնորդավճարի:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x