ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Նոր վարկատեսակ «Հարսանեկան»

29.03.2013


Սույն թվականի մարտի 29- ից «Անելիք Բանկ»  ՓԲԸ շուկա է հանել նոր վարկատեսակ` «Հարսանեկան»:        


«Անելիք Բանկ» ՓԲԸ կողմից նեդրված նոր «Հարսանեկան» վարկատեսակը հիանալի հնարավորություն է տալիս ամուսնության պատրաստվող զույգերին և ընդհանրապես տոնական միջոցառումների նախապատրաստվող անձանց` հոգալու իրենց ծախսերը:

 Վարկի տրամադրման արագության և պահանջվող թղթաբանության սակավության շնորհիվ վարկառուները կարող են, առավելագույնս արագ ստանալով վարկը, կազմակերպել և նշել իրենց սպասվող տոնը: Առաջարկվող այս նոր վարկատեսակից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր սեփականության իրավունքով ունեն  Երևան քաղաքի բազմաբնակարան շենքում գտնվող անշարժ գույք:

Վարկը տրամադրվում է 1-ից մինչև 5 մլն. ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթի չափով` առանց եկամուտը հաստատող տեղեկանքների ներկայացման, միայն անշարժ գույքի գրավադրմամբ:

«Վարկատեսակի անվանումից պարզ է դառնում, որ վարկը նախատեսված է հարսանեկան և այլ տոնական միջոցառումների ծախսերը հոգալու համար, և վարկը ստանալու համար չի պահանջվում տոնական միջոցառման փաստը հավաստող որևիցե փաստաթուղթ: Վարկառուին անհրաժեշտ չի լինի ներկայացնել եկամուտը հաստատող փաստաթղթեր` տեղեկանք աշխատավայրից, եկամուտը հաստատող այլ տեղեկանքներ, և, միայն գրավադրելով անշարժ գույքը, կարող է ստանալ  պահանջվող վարկը:

Վարկատեսակի առավելությունը կայանում է նաև նրանում, որ վարկի տրամադրման որոշումը կայացվում է վարկառուի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 24 ժամվա ընթացքում, որից հետո դրական որոշման դեպքում վարկը տրամադրվում է քարտով հաշված օրերի ընթացում: Վարկառուներին  կտրամադրվեն նաև նվեր քարտեր VISA կամ MasterCard GOLD` առաջին 2 տարին առանց տարեկան սպասարկման վճարի, որոնցով անկանխիկ գնումներ կատարելիս քարտապանները կստանան զեղչեր Հայաստանի շուրջ 500 խանութներում, և սպասարկման կետերում: կարծում եմ, սա ևս մի խթան է մեր հաճախորդներին առավել մատչելի կազմակերպել իրենց տոնական միջոցառումը»,- նշեց ,Անելիք Բանկե ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

Հարսանեկան քարտային վարկերը տրամադրելու են «Անելիք Բանկ» ՓԲԸ «Բաղրամյան» (ք. Երևան, Բաղրամյան 75) , «Արաբկիր» (ք. Երևան, Կոմիտաս 44), «Շենգավիթ» (ք. Երևան, Արշակունյաց 51), «Դավիթաշեն» (ք. Երևան, Տիգրան Պետրոսյան 51/1), «Կենտրոնական» (ք. Երևան, Փարպեցի 9Ա) և «Նոր Նորք» (ք. Երևան, Մոլդովական 27Ա)   մասնաճյուղերի կողմից:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x