ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Վարչապետը մասնակցել է «Կովկաս շինարարություն և վերանորոգում EXPO 2013» ցուցահանդեսի բացմանը

29.03.2013


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպված տասներորդ հոբելյանական միջազգային մասնագիտացված ,Կովկաս շինարարություն և վերանորոգում EXPO 2013ե ցուցահանդեսի բացմանը։

Ավանդական դարձած ամենամյա ցուցահանդեսի նպատակն է խթանել մասնակից կազմակերպությունների գործնական կապերի հաստատմանը, իրացման նոր շուկաների որոնմանը, Հայաստանում օտարերկրյա ներդրումների գրավմանը, ինչպես նաև շինարարական շուկայի վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը։

Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 60 տեղական և արտասահմանյան ընկերություններ, շուկայում առաջատար դիրք զբաղեցնող շինարարական, խորհրդատվական, նախագծող կազմակերպություններ այդ թվում՝ Իտալիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են նաև բանկային ընկերությունները՝ ներկայացնելով հիփոթեքային, բնակարանների վերանորոգման վարկավորման և բանկային այլ ծառայություններ:

Բացման արարողությունից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ոլորտի մի քանի տասնյակ ընկերությունների արտադրանքի նմուշներին։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x