ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կարֆուրն արդեն Հայաստանում է

29.03.2013


Հայաստանի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Կարեն Վարդանյանը Մեդիա Կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարել է, թե ֆրանսիական Կարֆուր ապրանքանիշը, որը աշխարհում հանրահայտ եւ խոշորագույն հիպերմարկետային ցանցերից է, արդեն Հայաստանում է, եւ հույս ունեն, որ մինչեւ ընթացիկ տարեվերջ այն կբացվի:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ նույն քննարկմանը հայտարարել է, թե պետությունը ոչ մի խոչընդոտ չի դնում Կարֆուրի առաջ, եւ ինքը զարմանում է, թե  ինչու է Կարֆուրի հարցը դարձել այդքան քննարկումների առարկա՝ «ազգային հարց»:

Ի դեպ, Այվազյանը հայտարարել է նաեւ, որ իհարկե այլ առեւտրային ցանցերի տերերի մոտ կա մտահոգություն, մրցակցության խնդիր է առաջանում, Սամվել Ալեքսանյանն էլ մտահոգ է եւ անգամ պատրաստ է վաճառել իր ցանցը:

Փաստորեն, Վարդան Այվազյանը հաստատել է մամուլի այն տեղեկությունը, որ Ալեքսանյանը կարող է իր խանութների ցանցը վաճառել Քարֆուրին: Հնարավոր է իհարկե, որ վաճառվի ոչ թե ամբողջ ցանցը, այլ ընդամենը ցանցի որոշ խանութների տարածքներ:

Թեեւ Վարդան Այվազյանը զարմանում է, թե ինչու է Կարֆուրի հարցը դարձել «ազգային հարց», այդուհանդերձ եթե Կարֆուրի դեմ խնդիրներ չլինեին, հազիվ թե ԱՄՆ դեսպանը երկու անգամ հրապարակավ հարցադրում աներ, թե ինչ նորություն կա Կարֆուրից:

Իսկ թե ինչու է այն «ազգային հարց» դարձել, պետք է լավ իմանան ազգային հարստության մի զգալի մասի տեր դարձած գործարարներ Վարդան Այվազյանն ու այլ իշխանավորներ ու պաշտոնյաներ: Կարֆուրի հարցը չէր լինի ,ազգային հարցե, եթե ազգային հարստությունը կենտրոնացած չլիներ մի խումբ ընտանիքների ձեռքին, որոնք իշխանության եւ բիզնեսի զուգորդման շնորհիվ սեփական գրպանն ապահովելով գերշահույթներով, ազգին թողնում են միայն փշրանքները:

Դրա համար էլ Կարֆուրի մուտքը դառնում է ,ազգային հարցե, որը կարող է գոնե մրցակցություն առաջ բերել եւ թեկուզ փոքր, բայց հաստատուն էֆեկտ ապահովել այդ տեսանկյունից:

Իհարկե, ազգի ճակատագիրը Կարֆուրը կամ այլ համանման ապրանքանիշ չէ, որ պետք է փրկի: Ազգը կարող է միմիայն ինքը փրկել իր ճակատագիրը, իր ներկան ու ապագան, այդպիսով նաեւ անցյալը: Բայց դա արդեն այլ խոսակցության նյութ է, որտեղ Վարդան Այվազյանն ու գործընկերները անելիք չունեն:


lragir.am

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x