ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Դրամին կրկին թույլ չեն տալիս արժեզրկվել

27.03.2012

Հայաստանի Կենտրոնական բանկը նորից սկսել է ինտենսիվ միջամտել արտարժութային շուկային՝ կանխելով դրամի բնականոն արժեզրկումը։ Փետրվարի չորս շաբաթների ընթացքում «Նասդաք ՕէՄԷՔՍ Արմենիա» բորսայում $53 մլն-ի առք ու վաճառքի մոտ 30%-ը բաժին է ընկել ԿԲ-ին։ 2009թ. մարտի 3-ին, երբ Կենտրոնական բանկը հայտարարեց լողացող փոխարժեքի քաղաքականությանն անցնելու մասին, հետևեց ազգային արժույթի կտրուկ՝ շուրջ 20% արժեզրկումը: Ինչո՞ւ այժմ ԿԲ-ն դրամին չի թողնում ազատ լողալ: Թեև բոլոր վերլուծությունները, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, արձանագրում են, որ հայկական դրամն արժևորված է մոտ 15%-ով, ԿԲ-ն ամեն կերպ փորձում է զսպել դրա արժեզրկումը։ Փետրվարին դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2,5 կետով. երեկվա դրությամբ միջին փոխարժեքը կազմել է Դ388,9/$1: Հաշվի առնելով բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները՝ արժեզրկումը կարող էր ավելի լինել։ Փետրվարին բորսայում ընդհանուր առմամբ իրականացվել է $53 մլն-ի գործարք, որից մոտ $15 մլն-ը վաճառել է ԿԲ-ն։ ԿԲ-ի միջամտությունը կրել է պարբերական բնույթ հատկապես վերջին երեք շաբաթվա ընթացքում։ Միջամտելով արտարժութային շուկայում՝ ԿԲ-ն ըստ էության կանխում է դրամի բնական վարքագիծը։ ԿԲ-ի որդեգրած լողացող փոխարժեքի քաղաքականության տրամաբանությունն այն է, որ իրական փոխարժեքը որոշվի առաջարկի և պահանջարկի համամասնության արդյունքում։ Սա նշանակում է, որ ինչպես ցույց են տալիս նախորդ տարիների միտումները, հունվար և փետրվար ամիսներին դրամը պետք է արժեզրկվեր ավելի արագ տեմպերով։ Խնդիրն այն է, որ մասնավոր փոխանցումների ծավալն այս ամիսներին փոքրանում է: Բացի այդ՝ այս տարի հունվարին արտահանման աճ գրեթե չի արձանագրվել, իսկ ներկրումն աճել է 6,6%-ով: Այսինքն՝ փոխարժեքը մասամբ թելադրել է առաջարկը։ Երեկ բորսայում արտարժույթի գործարքներ չեն եղել, քանի որ $1-ի առաջարկը կազմել է Դ389, իսկ պահանջարկը՝ Դ388,75։ Հաշվի առնելով գործարքների բացակայությունը՝ փոխարժեքը թելադրել է առաջարկը, քանի որ հակառակ պարագայում ԿԲ-ն կմիջամտեր և դոլար կվաճառեր՝ բավարարելով պահանջարկը։ Արտարժութային շուկայում առկա միտումները ցույց են տալիս, որ փետրվարին ԿԲ-ն ամեն կերպ ձգտել է թույլ չտալ, որ դոլարի միջին փոխարժեքն անցնի Դ390-ի հոգեբանական շեմը։ Ի տարբերություն մինչև 2009թ. մարտի 3-ի իրավիճակը, երբ ԿԲ-ն վարչական ռեսուրսներով և շուկայում ինտերվենցիաներ իրականացնելով փոխարժեքն ամրագրում էր Դ305/$1 մակարդակում, ներկայում վարվող քաղաքականությունն ավելի հավասարակշռված է, չնայած դրամը լողում է փրկօղակով և պարանով։ ԿԲ-ն դրամին թույլ է տալիս լողալ որոշակի սահմաններում, քանի որ դրամի արժեզրկման արգելումը կարող է հանգեցնել ևս մեկ մարտի 3-ի կամ նմանատիպ իրավիճակի։ Մյուս կողմից՝ ԿԲ-ի պասիվությունը և դրամի բնականոն արժեզրկումը կհանգեցնի գների աճին, ինչը նախընտրական շրջանում անթույլատրելի է։ Խնդիրն այն է, որ մի շարք ապրանքային շուկաների կենտրոնացվածության ներկայիս պայմաններում ներկրողներն արտարժութային ռիսկերն անմիջապես տեղափոխում են սպառողների ուսերին՝ բարձրացնելով գները։ Թեև ԿԲ-ն դե յուրե անկախ մարմին է, իրականում այդ կառույցի աշխատանքն ուղղորդում է Կառավարությունը, հատկապես այն բանից հետո, երբ վարչապետ դարձավ ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը: Հաշվի առնելով նախընտրական շրջանը՝ ԿԲ-ն, որ պատասխանատու է ֆինանսական շուկայի կայունության համար, զբաղված է Կառավարությանն օժանդակելով՝ գների աճի մեղմման ձևով։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x