ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ВТБ-ն ձեռք է բերում «Tele2-Россия»-ը $2.4 մլրդ-ով

28.03.2013


ВТБ խումբը մտադիր է ձեռք բերել սկանդինավյան Tele2 հոլդինգի ռուսական բիզնեսը: Գործարքը գնահատվում է 2.4 մլրդ ԱՄՆ դոլար:

ВТБ ընկերությունը մտադիր է ձեռք բերել Tele2 բջջային օպերատորին, մեծացնել ընկերության արժեքը, որից հետո վերավաճառել այն: «Մենք վստահ ենք, որ «Tele2 Россия» ընկերության ձեռքբերումը հիանալի ներդրում է, որն իր ֆինանսական ցուցանիշներով շատ արագ կզարգանա ռուսական շուկայում: Հետագայում մենք մտադիր ենք ներգրավել բազմաթիվ ֆինանսական և ստրատեգիական գործընկերների, որոնց միջոցով մենք կարող ենք զարգացնել մեր ներդրումային բիզնեսը», - հայտնել է ВТБ բանկի խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինը:

Tele2 հոլդինգի տնօրեն Մաց Գրանրիդը հայտնել է, որ իրենց ընկերությունը պատրաստվում է ներդրումներ իրականացնել Շվեդիայում, Հոլադիայում, Նորվեգիայում և Ղազախստանում: Դրա հետ մեկտեղ, նա նշել է նաև ВТБ-ի հետ գործարքը մեծ կարևորություն ունի իրենց բիզնեսի համար:

Նշենք նաև, որ գործարքի արժեքի մեծ մասն ուղղվելու է դիվիդենդների վճարմանը: ВТБ խումբը մտադիր է նաև մարել Tele2-ի պարտքերը, որոնց չափսերը հասնում են 1.1 մլրդ ԱՄՆ դոլարի, հայտնում է РИА Новости-ն:

ВТБ-ի ղեկավարությունը հայտնել է նաև, որ չի պատրաստվում փոփոխել ընկերության գործող մենեջմենթի հիմունքները:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x