ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Դրամի արժեզրկման պատճառներից է նաև փողի ու կապիտալի փախուստը

28.03.2013


Դրամի ներկայիս արժեզրկման պատճառները երկուսն են: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց 1994-1998թթ. ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը, առաջինը սեզոնայինն է՝ այս ամիսներին արժութային շուկայում ճշնումը մեծանում է, նախորդ տարիներին 5-6 կամ 10-12 դրամով արժեզրկվել էր դրամը, բայց անցած տարվանից գումարվել է մի նոր երևույթ՝ փողի «փախուստը» ՀՀ-ից, ու սա քաղաքական գործոնով է պայմանավորված:

Բ. Ասատրյանի տվյալներով՝ շուրջ 500 մլն դոլար գումար անցած տարի է ,փախելե մեր երկրից, մարտին ՀՀ միջազգային պահուստների մակարդակը նվազել է 100 մլն դոլարով:

«Տնտեսական նախադրյալները՝ արտահանման ծավալների ավելացում, տնտեսական աճ, պետք է դրական ազդեցություն ունենային դրամի փոխարժեքի վրա: Մենք ևս մի խնդիր ունենք՝ ներդրումների ծավալի նվազում, բայց այս տարի ևս, նախագահական ընտրությունների նախաշեմին և ավագանու ընտրություններից առաջ, իշխանությունը հայտարարել է, որ սա լինելու է աղբահավաքների մրցույթ: Սա էլ է ազդում ֆինանսական խնդիրների վրա, ու փողը ,փախնելուե է»,- ասաց Բ. Ասատրյանը:

ԲՀԿ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի խոսքով՝ բացի փողի «փախնելուց», կա նաև կապիտալի փախուստ, որի պատճառով դոլարի պահանջարկը մեծացել է, ու ԿԲ-ն ինտերվենցիա կատարելուց բացի՝ այլ ռեալ միջոց չունի: Ըստ նրա՝ գների բարձրացումը պայմանավորված է ոչ միայն դրամավարկային քաղաքականությամբ, այլև դրա համար պետք է համատեղվի դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը, որը չկա:

Երկու բանախոսներն էլ հրաժարվեցին դրամի փոխարժեքի փոփոխություն կանխատեսել՝ նշելով, որ դա ամենաանշնորհակալ գործն է:

1in.am

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x