ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Վարկային պատմության դերը

27.03.2012

Բանկում վարկ ձեւակերպելիս վարկառուները շատ անգամ չեն էլ մտածում, որ այդ օրվանից սկսած ձեւավորվում է իրենց վարկային պատմությունը: Եվ շատ  իզուր: Տարիների փորձը ցույց է տալիս, որ հենց վարկային պատմությունն է որոշիչ դեր խաղում վարկով տուն կամ ավտոմեքենա, անգամ` կենցաղային տեխնիկա ապառիկ գնելու գործում:

Հաճախորդի վարկային պատմությունը բանկի հետ համագործակցության տվյալների շտեմարան է` սկսած վարկի ձեւակերպումից մինչեւ դրա մարումը: Եթե վարկառուն պարբերաբար ուշացրել է վարկի մայր գումարի կամ տոկոսագումարների մարումները, կամ էլ ընդհանրապես հրաժարվել է դրանք կատարելուց, ապա տվյալ հաճախորդն ինքն իր համար ձեւավորել է բացասական վարկային պատմություն:  Հետեւաբար, հաջորդ վարկի ստացումը տվյալ հաճախորդի համար մոտակա մի քանի տարիների ընթացքում դառնում է գրեթե անհնար: Վարկային պատմությունը փոփոխման ենթակա չէ առնվազն 5 տարի: Ու պետք չէ կարծել, թե հարցը կարելի է լուծել այլ բանկ դիմելու միջոցով: Հայաստանում գործող ցանկացած բանկ կամ վարկային կազմակերպություն, վարկը հաստատելուց առաջ, դիմում է վարկային բյուրո` տվյալ հաճախորդի վարկային պատմությանը ծանոթանալու նպատակով: Այսինքն, յուրաքանչյուր հաճախորդի վարկային պատմությանը տիրապետում են բոլոր բանկերը: Եթե վարկառուն իրեն դրսեւորել է որպես անբարեխիղճ հաճախորդ թեկուզ 1 բանկի մոտ, ապա ցանկացած այլ բանկ դժվար թե որոշում կայացնի նրա օգտին, իսկ կայացնելու դեպքում էլ պայմանները չափազանց խիստ կլինեն: Իսկ դա բնավ հաճելի չէ սպառողական վարկավորման մասսայականության եւ բանկերի միջեւ մրցակցության սրման պայմաններում, երբ վարկերը գնալով մատչելի են դառնում, իսկ դրանց  ձեւակերպման գործընթացը` պարզեցվում: Բանկերն արդեն առաջարկում են սպառողական վարկերի ձեւակերպում մեկ օրում, փաստաթղթերի նվազագույն փաթեթով` անձնագրով եւ սոցիալական քարտով: Պարտադիր պայմանը մեկն է` հաճախորդը չպետք է ունենա բացասական վարկային պատմություն:

Դրա հետ մեկտեղ կա նաեւ հակառակ մոտեցումը. եթե վարկառուն պատշաճ կերպով կատարել է իր պարտավորությունները, ապա հեշտությամբ եւ արագ կարող է ստանալ մեկ այլ վարկ եւս: Ընդ որում, կարելի է հավակնել առավել բարենպաստ պայմաններով վարկավորման: Այդ առավելությունը կարող է արտահայտվել վարկի ավելի ցածր տոկոսադրույքով, մարման երկար ժամկետով կամ պարզեցված փաստաթղթաշրջանառությամբ:

Գրեթե բոլորս գոնե մեկ անգամ օգտվել ենք սպառողական վարկերից` ապառիկ որեւէ գնում կատարելով: Շատերս պատրաստվում ենք դա նորից անել: Ուրեմն, ուզենք թե չուզենք, պետք է ապացուցենք վարկատու  կազմակերպությանը, որ պարտաճանաչ եւ վստահելի հաճախորդ ենք: Առավել եւս, որ դրական վարկային պատմություն ձեւավորելու համար իրավաբանական կամ ֆիզիկական անձին անհրաժեշտ է ընդամենը ժամանակին կատարել իր վարկային պարտավորությունները: Ստացվում է, որ վարկային պատմությունը բանկի համար հաճախորդի համբավն է, եւ նրա օգտին խոսող կարեւորագույն փաստարկը վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու գործում: Մնում է վարկառուն ինքը որոշի, ո՞րն է ավելի շահեկան` դրական վարկային պատմություն ձեւավորե՞լը, թե՞ մի քանի հարյուր դոլար յուրացնելու փորձ անելով նոր բնակարան կամ կենցաղային իր ձեռքբերելու հեռանկարները հօդս ցնդեցնելը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x