ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հերթական ակցիան միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ

28.03.2013


Արդշինինվեստբանկը դրամական փոխանցումներ կատարող և ստացող հաճախորդների համար 2013 թվականի մարտի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ անցկացնում է ակցիա, որի շրջանակներում Արդշինինվեստբանկում սպասարկվող Avers, IntelExpress, MoneyGram, Coinstar, UniStream, Ria և Быстрая Почта համակարգերից ցանկացածով փոխանցում ուղարկելու կամ ստանալու դեպքում  յուրաքանչյուր 1,000-րդ հաճախորդը կստանա 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:

Արդշինինվեստբանկը իր գործընկեր վճարահաշվարկային համակարգերի հետ համատեղ տարիներ շարունակ իր հաճախորդներին է առաջարկել տարբեր ակցիաներ, որոնց ընթացքում հաճախորդներին շնորհվել են դրամական պարգևներ, պլաստիկ քարտեր, տուրիստական ուղեգրեր և բազմաթիվ այլ նվերներ:

Ինչպես նշել է Արդշինինվեստբանկի վարչության նախագահի տեղակալ - մանրածախ բիզնեսի տնօրեն Կարապետ Գևորգյանը.

- Մենք մշտապես ձգտում ենք մեր հաճախորդներին մատուցել բարձրորակ  ծառայություններ: Օգտվելով Արդշինինվեստբանկի ծառայություններից՝ մեր հաճախորդները որակյալ սպասարկման հետ մեկտեղ կարժանանան հաճելի անակնկալների: Քանի որ Բանկում օրական սպասարկվում են 1,000-ից ավել դրամական փոխանցումներ, մեկնարկող ակցիայի շրջանակներում  յուրաքանչյուր օր մենք կունենանք նշված գումարը ստացող հաճախորդ:

Արդշինինվեստբանկի բոլոր 55 մասնաճյուղերում և գլխավոր գրասենյակում սպասարկվում են փոխանցումների 7 համակարգեր՝ Avers, IntelExpress, MoneyGram, Coinstar, UniStream, Ria և Быстрая Почта


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x