ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ուորեն Բաֆետը վերականգնեց բանկերի հանդեպ հավատը

27.03.2013


Ամերիկյան հայտնի ներդրող Ուորեն Բաֆետը կմտնի Goldman Sachs բանկի ամենախոշոր բաժնետերերի ցուցակը, հայտնում է BBC-ն: Պարոն Բաֆետը համաձայնվել է փոփոխել բանկի բաժնետոմսերում իր ունեցած բաժնի պայմանները, որը նա ձեռք էր բերել 2008թ.-ին:

Ուորեն Բաֆետի ընկերությունը՝ Berkshire Hathaway-ը 2008թ.-ին Goldman Sachs բանկում 5 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում էր իրականացրել: Բացի այդ ներդրողը իրավունք էր ստացել հետագայում ավելացնել իր բաժնետոմսերի քանակը:

Սակայն ներկա պահին բանկը Բաֆետին բոլորովին անվճար տրամադրել է իր բաժնետոմսերը, որպեսզի նվազեցնեն բաժնետոմսերի էմիսիայի հետևանքով բանկի կապիտալի թուլացումը:

2008թ.-ին Բաֆետի ընկերությունը իրավունք է ստացել ձեռք բերել բանկի 43.5 մլն բաժնետոմս՝ ամեն բաժնետոմսը 115 ԱՄՆ դոլար առժեքով: 2013թ.-ի մարտի 26- տվյալներով Goldman Sachs բանկի մեկ բաժնետոմսը բորսայում վաճառվում էր 147 ԱՄՆ դոլարով:

Ուորեն Բաֆետը համարվում է ԱՄՆ-ի և աշխարհի ամենահայտնի ֆինասիստներից մեկը: Նախորդ տարի նա 28 մլրդ ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Heinz ընկերությունը: Նա հայտնի է նաև որպես երկարաժամկետ ներդրումներ կատարող: Օրինակ՝ 2008թ.-ին՝ ճգնաժամի ամենաթունդ պահին ձեռք է բերել Goldman Sachs բանկի բաժնետոմսեր: Համարվում է, որ Բաֆետի՝ բաժնետոմսերի ձեռքբերելը բանկին փրկել է ֆինանսական անկումից:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x