ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կոնվերս Բանկը բացեց իր նոր՝ «Աշտարակ» մասնաճյուղը

27.03.2013


Ս.թ. մարտի 26-ին ք. Աշտարակ, Սիսակյան փողոց 1 հասցեում պաշտոնապես բացվեց Կոնվերս Բանկի 34-րդ մասնաճյուղը: «Աշտարակ» մասնաճյուղը լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին, հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և հմուտ անձնակազմով:

Հիշեցնենք, որ մարտի սկզբին շահագործման հանձնվեց նաև Կոնվերս Բանկի «Դավիթաշեն» մասնաճյուղը: Բացի այդ, մարտի սկզբին նոր հասցեում բարելավված նոր պայմաններով վերագործարկվեց նաև Սևան քաղաքի մասնաճյուղը:

Ներկայում Կոնվերս Բանկը Երևան քաղաքում ունի 15, իսկ ՀՀ մարզերում 19 մասնաճյուղ` ներառյալ երկու Փոստբանկ մասնաճյուղերը` Երևան և Կապան քաղաքներում:

Նպատակ ունենալով անընդհատ կատարելագործել իր բանկ-հաճախորդ հարաբերությունները` Կոնվերս Բանկը շարունակաբար բարելավում է և՛ իր մասնաճյուղերը, և՛ առաջարկվող պրոդուկտները` ապահովելով բարձր չափանիշներին համապատասխանություն և հաճախորդների սպասարկման համար առավել բարենպաստ և ժամանակակից պայմաններ:

Կոնվերս Բանկի հաճախորդամետ քաղաքականության շնորհիվ ընդամենը վերջին մեկ տարվա ընթացքում Բանկի հաճախորդների թվաքանակն ավելացել է ավելի քան 40%-ով, գերազանցելով նախորդ տարվա համար պլանավորած ցուցանիշը: Մանրածախ բանկային ծառայությունների ոլորտում Բանկի ակտիվ գործունեության և հաճախորդների ցուցաբերած բարձր վստահության մասին է վկայում նաև տրամադրած պլաստիկ քարտերի գրեթե 90 տոկոս աճը, որոնց քանակն արդեն իսկ գերազանցել է 100,000-ի սահմանագիծը:

Շուտով կբացվի Կոնվերս Բանկի ևս մեկ նոր մասնաճյուղ՝ Դիլիջան քաղաքում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x