ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Վերաֆինանսա վորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ` 8%

26.03.2013


2013 թվականի մարտի 26-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%:

2013թ. փետրվարին արձանագրվել է 0.4% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 3.1%:

Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածում պահպանվել են զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունները և համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները: Այդ պայմաններում հումքային հիմնական ապրանքների միջազգային շուկայում գրանցվել են չափավոր աճի, իսկ պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկայում՝ գնանկումային միտումներ: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածը կբնութագրվի համաշխարհային տնտեսական աճի վերականգնման դանդաղ տեմպերով, որի պարագայում արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:     

Խորհուրդը գնահատեց, որ ՀՀ տնտեսությունում վերջին զարգացումներով իրական տնտեսական աճը գերազանցել է ակնկալիքները՝ պայմանավորված հիմնականում արդյունաբերության և ծառայությունների կանխատեսվածից բարձր աճերով, ինչն էլ ուղեկցվել է մասնավոր ծախսումների՝ սպասվածից բարձր աճով: Միևնույն ժամանակ, այդ ընթացքում Կառավարության կողմից իրականացվել է դրամավարկային քաղաքականության 2013թ. առաջին եռամսյակի ծրագրում դրված բազային սցենարի համեմատ առավել զսպող հարկաբյուջետային քաղաքականություն, ինչը հիմնականում չեզոքացրել է ներքին գների վրա մասնավոր պահանջարկի գնաճային ազդեցությունը: Այս պարագայում, ինչպես և ակնկալվում էր, կանխատեսվող հորիզոնում գնաճի վրա ներքին տնտեսության ազդեցությունը մնում է թույլ գնաճային:

Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները, ինչպես նաև կանխատեսվող հորիզոնում ՀՀ տնտեսությունից սպասվող թույլ գնաճային միջավայրի ազդեցությունը 12-ամսյա գնաճի հետագա վարքագծի վրա, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել ծրագրով նախատեսված չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այդ պարագայում գնահատվում է, որ մինչև երկրորդ կիսամյակ 12-ամսյա գնաճը կմոտենա 4% նպատակային ցուցանիշին և կանխատեսող հորիզոնում կպահպանվի դրա շրջանակներում:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ապրիլի 5-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

ՀՀ կենտրոնական բանկ


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x