ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կիպրոսը դեռ երկար կմնա դեֆոլտի մեջ. Moody’s

25.03.2013


Կիպրոսի` դեֆոլտից և եվրամիությունից դուրս գալու բարձր ռիսկերը դեռ երկար ժամանակ կպահպանվեն, կարծում է Moody’s միջազգային ռեյթինգային գործակալությունը:

ԵՄ-ն այսօր առավոտյան հայտնել է, որ համաձայն են Կիպրոսին տրամադրել անհրաժեշտ ֆինանսական օգնություն, սակայն դրա դիմաց Կիպրոսին ստիպելու են սառեցնել որոշակի քանակությամբ դեպոզիտային հաշիվներ:

Տարբեր գնահատականների համաձայն, 100.000 եվրոն գերազանցող հաշիվներից մոտ 30-40%-ը կսառեցվի:

«Դժվար թե Կիպրոսին կհաջողվի պահպանել ֆինանսական օֆշորային կենտրոնի անունը», - կարծում է Moody’s գործակալության վերլուծաբան Սառա Կարլսոնը:

Բացի այդ, Կիպրոսը կզրկվի տնտեսական աճն ապահովող գործիքներից, որոնց տիրապետում էր մինչ ճգնաժամը:

Այդ ամենից ելնելով Moody’s գործակալությունը ենթադրել է, որ Կիպրոսին չի հաջողվի կարգավորել առանց այդ էլ զգալի չափերի հասնող պետական պարտքը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x