ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկի և VEGA Խանութների ցանցի համատեղ ակցիան

13.03.2013


Յունիբանկը և VEGA խանութների ցանցը համատեղ իրականացնում են նոր ակիցա, որի շրջանակներում հաճախորդն ապառիկ գնումների դեպքում ազատվում է վարկի 4 ամսվա մարումներից: Նշված ժամանակահատվածում վարկի մարումները հաճախորդի փոխարեն իրականացնում է VEGA խանութների ցանցը:

Ակցիայի շրջանակներում գնումներ կատարելու համար Յունիբանկն առաջարկում է վարկեր հետևյալ պայմաններով. վարկի գումարը` մինչև 1 000 000 դրամ, ժամկետը` 36 ամիս, տոկոսադրույքը` 20% տարեկան, կանխավճարը` 0%: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն և պահանջվող վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, ապա ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ, եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ: Ակցիան գործում է մինչև 2013թ.-ի ապրիլի 7-ը:

Յունիբանկը սպառողական վարկերի ծավալով ՀՀ բանկերի առաջատար հնգյակում է: Բանկի կողմից սպառողական նպատակների համար տրամադրված վարկերի քանակը 2012թ.-ին աճել է երկու անգամ, ծավալը կազմել ավելի քան 35,3 մլրդ դրամ:

Յունիբանկի սպառողական վարկավորման պայմաններին կարելի է ծանոթանալ Յունիբանկի կայքի «Սպառողական վարկեր» բաժնում կամ դիմել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x