ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կոնվերս Բանկի հերթական «Շախմատային երկխոսությունը»

12.03.2013


Կոնվերս բանկը շարունակում է իր արդեն ավանդույթ դարձած "երկխոսությունների" շարքը:

Հերթական «Շախմատային երկխոսություևն» այս անգամ տեղի ունեցավ ս.թ. մարտի 10-ին, TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:  

Քաջալերելով երիտասարդ սերնդի զարգացմանն ուղղված ցանկացած ջանք, Կոնվերս Բանկը, միտում ուներ «շախմատային երկխոսությունը» հասանելի դարձնել ոչ միայն իր անձնակազմի և շախմատասեր հաճախորդների,  այլև TUMO-ի առաջադեմ ուսանողների համար: Ի նպաստ երկխոսության նպատակային իրականացման, միաժամանակյա խաղին մասնակցում էին նաև Գյումրիի շախմատի դպրոցի սաները: Շնորհիվ TUMO-ի սաների նախաձեռնողական և ստեղծագործ ջանքերի, խաղի ողջ ընթացքը հեռարձակվեց on-line կարգով, և TUMO-ի Դիլիջանի մասնաճյուղի ուսանողները ևս հնարավորություն ստացան առցանց մասնակցելու խաղին:

Մրցույթին մասնակցում էին նաև Կոնվերս Բանկի շախմատասեր հաճախորդները, որոնք խաղի մասին տեղեկացել և մասնակցելու ցանկություն էին հայտնել Բանկի Facebook-ի էջի «Շախմատային երկխոսության» մասնակիցներին ընձեռվեց եզակի հնարավորություն` անհատապես ծանոթանալ և մրցել հանրահռչակ գրոսմայստերներ` Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի և Աշոտ Նադանյանի հետ:

Երիտասարդ մասնակիցներից երեքին հաջողվեց 2-ժամյա թեժ պայքարն ավարտել  «ոչ-ոգի»:

Մրցույթից հետո գրոսմայստերները պատասխանեցին մասնակիցների հարցերին: «Ինձ համար մեծ պատասխանատվություն է խաղալ հատկապես երիտասարդ շախմատիստների հետ, քանի որ նրանցից յուրաքանչյուրի մեջ ապագա չեմպիոն եմ տեսնում », - ասաց Վադիմիր Հակոբյանը, պատասպանելով մասնակիցներից մեկի հարցին:

Տարբեր թեմատիկ «երկխոսությունների» միջոցով Կոնվերս Բանկն իր մշտապես բարելավվող ծառայությունների հետ մեկտեղ ձգտում է ստեղծել հաճախորդների հետ շփման ու համագործակցության նորանոր հետաքրքիր եզրեր՝ հոգալով իր հաճախորդների ոչ միայն ֆինանսների, այլև հաճելի և օգտակար ժամանցի մասին:

Մրցույթի անցկացման վայրի ընտրությունը պայմանավորված էր ստեղծարար և առաջադիմական մտքի զարգացմանն ուղղված Կոնվերս Բանկի անթաքույց խրախուսական դիրքորոշմամբ: TUMO-ն ստեղծարար տեխնոլոգիաների յուրատեսակ կրթական կենտրոն է, որի նպատակն է տարեկան հազարավոր երեխաների տրամադրել յուրատեսակ ուսումնական փորձառություն: Այստեղ երեխաները բացահայտում են նոր տեխնոլոգիաների և թվային մեդիայի բազմազան աշխարհը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x