ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բացառիկ առաջարկ ՎՏԲ - Հայաստան Բանկի կողմից

12.03.2013


Առաջին անգամ Հայաստանի ապահովագրական շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հետ համատեղ հայտարարում է ապահովագրության բացառիկ տեսակ այն հաճախորդների համար, ովքեր ձևակերպել են հիփոթեքային վարկ Բանկում` վարկառուների ֆինանսական ռիսկի ապահովագրում աշխատատեղի/զբաղվածության կորստի հետ կապված:

Այժմ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ-վարկառուները հնարավորություն ունեն ոչ միայն ձևակերպել հիփոթեքային վարկ շահավետ պայմաններով, այլև ստանալ ապահովագրություն զբաղվածության կորստից, որը կօգնի կատարել վարկային պարտավորությունները և ապահովել վարկի հերթական վճարների կատարումը աշխատատեղի կորստի դեպքում:

Ապահովագրական դեպքեր կհամարվեն հաճախորդ-վարկառուի մոտ աշխատատեղը կորցնելու արդյունքում եկամտի չնախատեսված կորստի հետևանքով առաջացած անվճարունակությունը ելնելով հետևյալ հիմնական դեպքերից`<
  1. Աշխատանքային պայմանագրի դադարեցում/հաճախորդ-վարկառուի նախաձեռնությամբ հատուցվող ծառայությունների մատուցման պայմանագիր/ կողմերի համաձայնությամբ ՀՀ օրենսդրության համապատասխան;
  2. Հաճախորդ-վարկառուի աշխատատուի գործունեության դադարեցում կամ լուծարում;
  3. Արտադրության ծավալների և/կամ տնտեսական և/կամ տեխնոլոգիական պայմանների և/կամ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխում, ինչպես նաև Հաճախորդ-վարկառուի աշխատատուի աշխատակիցների թվաքանակի և/կամ հաստիքի կրճատման արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված:

Փոխհատուցման գումարը վճարվում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից աշխատատեղի կորստից հետո 6 ամսվա ընթացքում, հետևաբար, վճարվում է հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների վեցապատիկ չափը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև, - «Ներկա պահին վարկի հայտը ներկայացնելիս աշխատատեղը կորցնելու վախը հանդիսանում է որոշիչ գործոն, հատկապես հիփոթեքային վարկի դեպքում: ՎՏԲ-Հայաստան Բանկը, հաշվի առնելով ՀՀ աշխատաշուկայում կադրերի բարձր հոսքի միտումները, ինչպես նաև հոգալով իր վարկառուների մասին, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հետ համատեղ մշակեցին և ներդրեցին ապահովագրական շուկայում նախադեպը չունեցող ապահովագրության տեսակ աշխատատեղի կորստից: Մենք վստահ ենք, որ տվյալ առաջարկը կհվերացնի հոգեբանական պատնեշը և կդառնա վստահության երաշխիք մեր վարկառուների համար»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x