ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ օգնություն է ցուցաբերել

11.03.2013


«Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր կնոջ օգտին» սոցիալական ծրագրի շրջանակներում և Կանանց միջազգային օրվան` Մարտի 8-ին ընդառաջ, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն զոհված ազատամարտիկների 50-ից ավել կանանց և մայրերին ցուցաբերեց ֆինանսական օժանդակություն` մարտի 7-ին այցելելով «Զինվոր և իրավունք» ՀԿ և Զինվորի պաշտպանության կոմիտե:

Շնորհավորելով ներկա գտնվող կանանց` միջազգային օրվա կապակցությամբ` Բանկի ներկայացուցիչ Արմեն Կարա-Պողոսյանը նշեց. «Մենք խոնարհվում ենք Ձեր որդիների և ամուսինների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքն են զոհել Ղարաբաղի ազատության և անկախության համար: Նրանց կորովն ու ինքնազոհությունը` հանուն գալիք սերունդների, հավերժ լինելու է օրինակելի և հպարտության առարկա: Չկա այն գինը, որով մենք կկարողանայինք մեր ընդհանուր պարտքը մատուցել Ձեր առջև: Մաղթում եմ ձեզ և ձեր մտերիմներին խաղաղ երկինք, բարեկեցություն և առողջություն»:


Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զարգացման ռազմավարական ծրագիրը նախատեսում է «Երկրի մասշտաբով`յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր կարգախոսով սոցիալական ծրագրերի և ակցիաների իրականացում: Բանկն արդեն իրականացրել է մի շարք ակցիաներ` ուղղված անապահով ընտանիքների երեխաների, հենաշարժական համակարգի հիվանդություններով տառապող երեխաների, մշակույթային գործիչների, ինպես նաև Ղարաբաղյան  և Հայրենական մեծ պատերազմների վետերանների աջակցմանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x