ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Միջուկային էներգիան զարգացնելով խուսափում ենք կլիմայական փոփոխություններից. Բիլ Գեյց

10.03.2013


Իշխանություններն ավելի շատ միջոցներ պետք է ուղղեն էներգետիկային ոլորտի ուսումնասիրությունների և դրանց զարգացման համար, քանի որ դա համարվում է նորարարության և մարդկության զարգացման կատալիզատորը, կարծում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյցը: «Մենք այնքան քիչ միջոցնեեր ենք ծախսում կարևոր հետազոտությունների վրա` դա ուղղակի անընդունելի է», - IHS CERAWeek կոնֆերանսի ժամանակ ասել է Microsoft-ի հիմնադիրը:

Ըստ ԱՄՆ կոնգրեսի բյուջետային կառավարման տվյալների, 2012թ.-ին ԱՄՆ-ի էներգետիկայի դեպարտամենտի կողմից հետազոտությունների վրա ծախսվել է 3.4 մլրդ ԱՄՆ դոլար: Համեմատության համար նշվում է, որ նույն նպատակով 1980թ.-ին ծախսվել է 10 մլրդ ԱՄՆ դոլար:

Պետական ծախսերի դեֆիցիտը կապիտալիզմի նոր ծուղակ է, կարծում է Գեյցը: «Մենք ուղղակի հարկավոր է ավելի շատ ծախսենք նորարարությունների վրա: Ածխածնի արտանետումների համար նախատեսված հարկերի մի մասն անհրաժեշտ է ուղղել տեխնոլոգիաների զարգացմանը»:

Բիլ Գեյցը Terra Power ընկերության հիմնական ներդրողն է: Այդ ընկերությունը զբաղվում է միջուկային ռեակտորների կատարելագործմամբ: Ընկերությունը ձգտում է այն ավելի անվտանգ դարձնել, նվազեցնել վնասաբեր արտանետումների քանակը և կանխել այն վառելիքի ստեղծումը, որն օգտագործվում է միջուկային զենք պատրաստելու համար:

Համաշխարհային Microsoft ընկերության հիմնադիրը ցանկանում է ավելի շատ ներդրումներ տեսնել արևային և միջուկային էներգիայի բնագավառում: Նա վստահ է, որ միջուկային էներգետիկայի զարգացումը հնարավորություն կտա խուսափել կլիմայական փոփոխություններից:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x