ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Իրաքից գազ կարտահանվի Իրան

10.03.2013


Իրանը սկսելու է գազ մատակարարել մոտակա ամիսներին: Այդ մասին Բաղդադում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ  ասել է Իրանի նավթի նախարար Ռուստամ Կասեմին: Ինչպես հայտնում է «Прайм»-ը, կոնֆերանսին մասնակցել է նախարարի իրաքյան կոլեգան` Աբդել Քարիմ ալ-Լյույեյբին:

Ըստ իր խոսքերի, Իրանից գազը Իրաք արտահանելու վերաբերյալ համաձայնեցումները հասել են իրենց գագաթնակետին:

«Գազի արտահանումն իրականացվելու է մի քանի փուլով: Սկզբում գազը կարտահանվի միայն Բաղդադ, այնուհետև, մոտակա 3 ամիսներին կարտահանվի նաև Բարսու», - մեկնաբանել է իրանական «ԻՌՆԱ» ինֆորմացիոն գործակալությունը: Պլանավորվում է, որ Իրաքում օրական սպառվելու է 20-25 խորանարդ գազ:

Նախարարը նաև նշել է, որ ստորագրվելու է համաձայնագիր, ըստ որի հնարավոր կլինի Իրաքի տարածքով Սիրիա գազ արտահանել: «Այդ համաձայնագիրը կնքվելու է Թեհրանում, որտեղ ներկա կգտնվեն երեք երկրների ներկայացուցիչները», - ավելացրել է նախարար Կասեմին:

2010թ.-ի ամռանը Իրանը, Իրաքը և Սիրիան ստորագրել են հուշագիր, որով համաձայնվում էին երեք երկրների տարածքով անցնող գազատար կառուցել: Տվյալ գազատար խողովակի շինարարության արժեքը, որը ստացել է «Իսլամական գազ» անվանումը, կարող է կազմել մոտ 10 մլրդ ԱՄՆ դոլար:

Ըստ նախագծի, 5,600 կմ երկարություն ունեցող գազատարի հզորությունը կազմելու է օրական 110 մլն խորանարդ մետր: Սիրիան օրական գնելու է 20-25 մլն խոր.մ. գազ: Արտահանվող գազի որոշ մասը արաբական գազատեղափոխման համակարգով արտահանվելու է Լիբանան և Հորդանան:

Հետագայում Իրանը պլանավորում է նաև Սիրիական միջերկրական նավահանգիստների միջոցով գազ արտահանել դեպի Եվրոպա:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x