ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ»-ը միացել է «Ուսումնական վարկեր» պետական վարկային ծրագրին

07.03.2013


«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջիններից մեկն  է, որը ստորագրել է «Ուսումնականվարկեր» պետական վարկային ծրագրի շրջանակներում համագործակցության պայմանագիրը: 

Հավատարիմ մնալով իր որդեգրած ռազմավարությանը` հասանելի դարձնել ուսմանն ուղղված վարկավորումը, «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջիններից է, որ սկսում է տվյալ ծրագրով վարկավորման գործընթացը:

Նշված վարկային ծրագրով ուսումնական վարկերը կտրամադրվեն ՀՀ դրամով, ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորությամբ, մինչև 10 տարի ժամկետով, որից ուսումնառության ընթացքում կմարվեն միայն տոկոսները (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումանառության ավարտից հետո կկատարվի վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ:

Վարկի առավելագույն գումարը յուրաքանչյուր վարկառուի համար կկազմի 1,800,000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը չորս մասնաբաժնով, ընդ որում, յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավել, քան 450 հազար ՀՀ դրամ` կախված ուսման վարձի չափից: Վարկը կտրամադրվի 12 % տոկոսադրույքով, որից պետությունը բոլոր շահառուների համար կսուբսիդավորի 2 %: Վարկը կտրամադրվի անկանխիկ եղանակով. գումարը կփոխանցվի անմիջապես ուսումնական հաստատություններին: 

«Վերջերս Հանրապետության Նախագահն իր ելույթներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ ուսման վարկավորումը պետք է դարձնել հնարավորինս հասանելի ավելի մեծ թվով անձանց համար: Հաշվի առնելով ՀՀ Նախագահի ելույթում արծարծած վերը նշված խնդիրը, համադրելով այն Բանկի ռեսուրսների, ռիսկայնության և պետական տվյալ ծրագրի հնարավորությունների հետ, Բանկը որոշեց հնարավորինս շուտ միանալ պետական տվյալ վարկային ծրագրին, և օր առաջ հասանելի դարձնել ուսման վարկավորման պրոցեսն ավելի մեծ թվով շահառուների համար: Այս ծրագրով գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները կկարողանան ստանալ ուսման վարկեր  ընդամենը 9% տարեկան տոկոսադորույքով, որը, վստահ եմ, լրացուցիչ ազդակ է ուսանողների համար ձգտել գերազանց առաջադիմությանը: 

Բանկի կողմից մշակված ուսմանն ուղված  այս և մնացած բոլոր վարկատեսակները , վստահ եմ, ավելի դյուրին կդարձնի ուսման վարկավորման պրոցեսը, որը ես շատ եմ կարևորում, քանի որ լիարժեք համամիտ եմ այս բանկային գործիքի կարգախոսի հետ` «Կրթությունը բարեկեցության հիմքն է»»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x