ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամերիկյան խոշոր բանկերը $41 մլրդ կվճարեն բաժնետերերին

06.03.2013


Ամերիկյան 6 խոշորագույն բանկերը, այդ թվում նաև` Citigroup, Bank of America, JPMorgan, հաջորդ 12 ամիսների ընթացքում ի վիճակի կլինեն իրենց բաժնետերերին վճարել ընդհանուր առմամբ 41 մլրդ ԱՄՆ դոլար շահույթաբաժին, եթե ֆինանսական կարգավորիչներն իրենց կապիտալիզացիան համարեն բավականաչափ, հայտնում է Прайм-ը` հղում տալով Bloomberg-ին:

Արդյունաբերական առաջնորդները, ըստ վերլուծաբանների, 26.4 մլրդ ԱՄՆ դոլարի չափով բաժնետոմսերի հետգնում կիրականացնեն և 14.5 մլրդ ԱՄՆ դոլարի չափով շահույթաբաժին կվճարեն:

Երկու դեպքում էլ վերոնշյալ արդյունքները գերազանցում են 2012թ.-ի արդյունքները (23.8 մլրդ և 3.4 մլրդ ԱՄՆ դոլար համապատասխանաբար):

Այսպիսով, շահույթաբաժինները վճարվելու դեպքում կհամարվեն 2007թ.-ից այս կողմ ամենաբարձրը: 2007թ.-ին այն կազմել էր  66.4 մլրդ ԱՄՆ դոլար: Սակայն Դաշնային պահուստային համակարգի թույլտվությունը պարտադիր պայման է:

Ֆինանսական կարգավորիչը մյուս շաբաթ հրապարակելու է ԱՄՆ-ի 18 խոշորագույն վարկային կազմակերպությունների սթրես-թեստերը, և ըստ դրա պարզ կլինի` արդյոք կարելի է թույլատրել շահույթաբաժին վճարել, թե ոչ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x