ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկը գարնանը երկու նոր մասնաճյուղ կբացի

06.03.2013

Յունիբանկը շարունակում է մասնաճյուղային ցանցի ընդլայնման աշխատանքները: Այս տարվա գարնանը բանկը մեկական նոր մասնաճյուղ կբացի Երևանում և Գորիսում:

Մասնաճյուղերը կիրականացնեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների ընդունում:

Մանրածախ բանկային ուղղության զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, Յունիբանկը մեծ ուշադրություն է դարձնում բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության առավել մեծ զանգվածի համար: Նոր մասնաճյուղեր բացելով` Յունիբանկն առաջնորդվում է բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքով:


Մասնաճյուղային ցանցի ընդլայնվածությամբ Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգում գրավում է առաջատար դիրքերից մեկը: Այսօր Յունիբանկն ունի 43 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում:

Յունիբանկի մասնաճյուղային ցանցի հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնել հետադարձ կապի հայտը Յունիբանկի կայքում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x