ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայ միլիարդատերերի նոր առաջատարը. Forbes

05.03.2013


Քըրք Քըրքորյանը տարիներ շարունակ համարվում էր աշխարհում ամենահարուստ հայազգի գործարարը, սակայն այս տարի իր տեղը զիջել է Ռուսաստանում հայազգի գործարար Սամվել Կարապետյանին: Այս մասին վկայում է Forbes-ի կազմած միլիարդատերերի նոր ցանկը:

Հայաստանի հյուսիսում տեղակայված քաղաքում՝ Տաշիրում ծնված 47-ամյա Սամվել Կարապետյանի ունեցվածքը, ով հայտնի է որպես «Տաշիր» ընկերության սեփականատեր, Forbes-ը գնահատել է 3.8 մլրդ դոլար, ինչը 2.4 անգամ գերազանցում է նրա՝ անցյալ տարվա ցուցանիշը՝ 1.6 մլրդ դոլար: Ըստ Forbes-ի տեղեկությունների, ապա Սամվել Կարապետյանը մեկ տարում իր կապիտալն ավելացրել է 2.2 մլրդ դոլարով:

Novostink-ը գրում է, որ Սամվել Կարապետյանի ունեցվածքը գերազանցում է Հայաստանի պետական բյուջեն, որը 2013-ին կազմել է 2.5 մլրդ դոլար:

Քըրք Քըրքորյանի ունեծվածքը, ըստ ամսագիրի գնահատականի, կազմել է 3.3 մլրդ դոլար:Նախորդ տարվա ունեցվածքի մասին որևէ հիշատակում չի եղել:

2008թ. Քըրքորյանի ունեցվածքը գնահատվել էր 11.2 մլրդ դոլար:

Forbes-ի ցանկում, Կարապետյանից և Քըրքորյանից բացի, հայտնվել են ևս 3 միլիարդատեր հայեր, ովքեր իրենց գործունեությունը ծավալել են ռուսաստանյան ապահովագրական ոլորտում:

Դանիլ Խաչատուրովի ունեցվածքը, ով ապահովագրական ընկերությունների հսկաներից մեկի՝ «Росгосстрах»-ի հիմնական բաժնետերն է, Forbes-ը գնահատել է 2.4 մլրդ դոլար, որը 0.4 մլրդ դոլարով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Մյուս հայազգի միլիարդատերերը Սարգիսով եղբայրներն են, ովքեր նույնպես հանդես են գալիս ապահովագրական ոլորտում: 53-ամյա Սերգեյ և 44-ամյա Նիկոլայ Սարգիսովների կարողությունը Forbes-ը մի քանի տարի է, ինչ գնահատում է կայուն հավասարաչափ, քանի որ նրանք «Ресо Гарантия» ընկերության համահավասար բաժնետերեր են: Նրանց կարողությունը գնահատվել է 1.35 մլրդ դոլար: Ընդ որում, Forbes-ը չի գտել ոչ մի միլիարդատեր բուն Հայաստանի տարածքում:

Հետխորհրդային շրջանում Ռուսաստանում գրանցվել է 107 միլիարդատերեր, Ուկրաինայում՝ 10, Ղազախստանում՝ 5 և Վրաստանում՝ 1 մարդ՝ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։

Forbes-ի աշխարհի միլիարդատերերի ցուցակը գլխավորում է մեքսիկացի մագնատ Կարլոս Սլիմ Էլուն, ում ունեցվածքը 53.5 մլրդ դոլար է կազմում: Բիլ Գեյթսը, ով նախորդ տարի գլխավորում էր ցուցակը, այս տարի 2-րդն է իր 53 մլրդ դոլարով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x