ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ - Հայաստան Բանկի հաճախորդն ավտոմեքենա է շահել

05.03.2013


Ս.թ. մարտի 2-ին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ամփոփեց 2012 թվականի նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 28-ը ապառիկ վարկավորման շրջանակներում անց կացված ակցիայի արդյունքները:

Նշված ժամանակաշրջանում հաճախորդները, որոնք ապառիկ կարգով ձեռք են բերել տարաբնույթ ապրանքներ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ ակցիայի ընթացքում համագործակցող խանութ-սրահներց ստանում էին նվերներ անմիջապես խանութ-սրահում, իսկ 200 000 ՀՀ դրամ և ավել գնումներ կատարելիս նրանք նաև ավտոմատ կերպով դառնում էին ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր մրցանակի`«Kia Picanto» ավտոմեքենայի խաղարկման մասնակից:

Ակցիայի պայմանների համաձայն ավտոմեքենայի խաղարկությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի 2221 հաճախոդրների միջև տեղի ունեցավ մարտի 2-ին Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում: Ավտոմեքենայի խաղարկության հաղթողը որոշվեց հատուկ հանձնաժողովի ներկայությամբ պատահական վիճակահանության սկզբունքով: Ավտոմեքենայի երջանիկ սեփականատեր դարձավ Գյումրի քաղաքի բնակիչ Սահակյան Ռազմիկը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև,- «ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է անց կացնել ակտիվ մարքետինգային քաղաքականություն, օրեցօր շահելով նոր և առկա հաճախորդների լոյալությունը: Մենք կշարունակենք անց կացնել նաև այլ միջոցառումենր, որպեսզի կարողանանք ուրախացնել մեր հաճախորդներին ոչ միայն ինչ-որ առավելություններով, այլև արժեքավոր մրցանակներով: Մենք սրտանց շնորհավորում ենք մեր մրցանակակրին և ցանկանում ենք հետագա հաջողություններ»:

Ուղիղ եթերի ընթացքում խաղարկվեցին նաև 5 հավաստագրեր ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով ներդնել ավանդ (+1% գործող տոկոսադրույքին) կամ ձևակերպել վարկ (-1% գործող տոկոսադրույքից):

ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման ծրագիրը մեկնարկել էր 2012 թվականին և տվյալ պահին առաջատար դիրքերում է Հայաստանի ապառիկ վարկավորման շուկայում, զբաղեցնելով 2-րդ տեղը տվյալ ցուցանիշով:






ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x